Գլխավոր տեղեկություն
Номер
N 681-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2012
Дата вступления в силу
27.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2012 թվականի N 681-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 650-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 16-ի ՆՀ-152-Ա հրամանագիրը`

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 650-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հուլիսի 26-ի N 681-Ա

որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հուլիսի 31-ի N 650-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Թադևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ա. Զիրոյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

   

Գ. Հարությունյան 

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Վ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ

   

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ-ի զարգացման վարչության պետ

   

Ն. Նիկոլյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ

   

Ա. Պապոյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ

   

Ա. Եդիգարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական պաշտպանության վերաբնակեցման և բնապահպանական բաժնի պետ

   

Ա. Ստեփանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ

   

Վ. Գրիգորյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության տնտեսական ոլորտի ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

   

Վ. Խոնդկարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Հակոբյան

- Երևանի գլխավոր ճարտարապետի օգնական (համաձայնությամբ)

   

Մ. Գրիգորյան

- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

   

Ա. Խոյեցյան

- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

   

Հ. Բաղդասարյան 

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)

   

Ա. Կանայան

- Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր (համաձայնությամբ)

   

Ա. Իսկոյան

- «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Կ. Դանիելյան

- «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ն. Պետրոսյան

- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության տեսության, հուշարձանների վերակառուցման և պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)

   

Է. Երիցյան

- Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, ԵԽ-ի կոնգրեսի փոխնախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Հախումյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան