ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիսի 2012 թ. |
թիվ 161-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԱԼԵՏՏԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 691 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հունիսի 13-ի թիվ 31 արձանագրություն) և «Վալետտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առուվաճառքի թիվ 691 լիցենզիա) փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու 2012 թվականի հունիսի 4-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Վալետտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 691 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Վալետտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, շենք 37) ուղարկելու օրվան հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հունիսի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|