«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թ. |
թիվ 22-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. հուլիսի 7-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության խորհրդի |
ՁԵՎ 1-ավտո (ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ 20 թ. __________________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |
Ներկայացնում է_________________________________________________________ (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)
Գտնվելու վայրը _______________________________________ I____I____I____I____I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ______________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը /Վարչական շրջանը _______________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
______________________________________________ I____I____I____I____ I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I____I____I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I____I___I___I____I Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշ |
Տողի |
Չափի |
Հաշվետու ամսվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են բեռներ, ընդամենը |
110 |
հազար տոննա |
|
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային |
111 |
-"- |
|
ներմարզային |
112 |
-"- |
|
միջմարզային |
113 |
-"- |
|
միջպետական |
114 |
-"- |
|
Բեռնաշրջանառություն, ընդամենը |
120 |
հազար տոննա-կմ |
|
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային |
121 |
-"- |
|
ներմարզային |
122 |
-"- |
|
միջմարզային |
123 |
-"- |
|
միջպետական |
124 |
-"- |
2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշ |
Տողի |
Չափի |
Հաշվետու ամսվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |
210 |
հազար ուղևոր |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
211 |
-"- |
|
ներմարզային |
212 |
-"- |
|
միջմարզային |
213 |
-"- |
|
միջպետական |
214 |
-"- |
|
210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |
220 |
-"- |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
221 |
-"- |
|
ներմարզային |
222 |
-"- |
|
միջմարզային |
223 |
-"- |
|
միջպետական |
224 |
-"- |
|
Ուղևորաշրջանառություն, ընդամենը |
230 |
հազար ուղևոր-կմ |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
231 |
-"- |
|
ներմարզային |
232 |
-"- |
|
միջմարզային |
233 |
-"- |
|
միջպետական |
234 |
-"- |
|
230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |
240 |
-"- |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
241 |
-"- |
|
ներմարզային |
242 |
-"- |
|
միջմարզային |
243 |
-"- |
|
միջպետական |
244 |
-"- |
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
Ցուցանիշ |
Տողի |
Չափի |
Հաշվետու ամսվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |
310 |
հազար ուղևոր |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
311 |
-"- |
|
ներմարզային |
312 |
-"- |
|
միջմարզային |
313 |
-"- |
|
միջպետական |
314 |
-"- |
|
Ուղևորաշրջանառություն, ընդամենը (հաշվարկվում է վճարովի վազքով) |
320 |
հազար ուղևոր-կմ |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
321 |
-"- |
|
ներմարզային |
322 |
-"- |
|
միջմարզային |
323 |
-"- |
|
միջպետական |
324 |
-"- |
4. Ֆինանսական ցուցանիշները
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդամենը հաշվետու ամսում |
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | ||||||||
ներքա-ղաքային |
ներմար-զային |
միջմար-զային |
միջպե-տական | ||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 | ||||
Բեռնափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||||||
հասույթ |
410 |
հազար դրամ |
|||||||||
ծախսեր |
411 |
-“- |
|||||||||
Ուղևորափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||||||
հասույթ |
420 |
հազար դրամ |
|||||||||
ծախսեր |
421 |
-“- |
|||||||||
որից` միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||||||
հասույթ |
430 |
հազար դրամ |
|||||||||
ծախսեր |
431 |
-“- |
|||||||||
Թեթև մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||||||
հասույթ |
440 |
հազար դրամ |
|||||||||
ծախսեր |
441 |
-“- |
|||||||||
Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը, ընդամենը |
450 |
հազար դրամ |
x |
x |
x |
x | |||||
այդ թվում` բեռների բեռնման և բեռնաթափման |
451 |
հազար դրամ |
x |
x |
x |
x | |||||
բեռների պահման և պահեստավորման |
452 |
-“- |
x |
x |
x |
x | |||||
ավտոկայարանների և ավտոկայանների |
453 |
-“- |
x |
x |
x |
x | |||||
այլ` (նշել ծառայության տեսակը) |
x |
x |
x |
x |
x | ||||||
454 |
-“- |
x |
x |
x |
x | ||||||
455 |
-“- |
x |
x |
x |
x | ||||||
456 |
-“- |
x |
x |
x |
x | ||||||
Այլ գործունեությունից ստացված հասույթը |
460 |
հազար դրամ |
x |
x |
x |
x | |||||
որից` նշել գործունեության տեսակը |
x |
x |
x |
x |
x | ||||||
461 |
-“- |
x |
x |
x |
x | ||||||
462 |
-“- |
x |
x |
x |
x |
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդամենը հաշվետու ամսում |
որից` աշխատան-քում |
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | ||||
ներքա-ղաքային |
ներմար-զային |
միջմար-զային |
միջպե-տական | |||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Բեռնատար ավտոմեքենաներ |
510 |
միավոր |
x |
x |
x |
x | ||
Ավտոբուսներ |
520 |
-"- |
||||||
Միկրոավտոբուսներ |
530 |
-"- |
||||||
Թեթև մարդատար տաքսիներ |
540 |
-"- |
x |
x |
x |
x | ||
Բեռնատար ավտոմեքենաների կատարած երթերը |
550 |
-"- |
x |
|||||
Ավտոբուսների կատարած երթերը |
560 |
-“- |
x |
|||||
Միկրոավտոբուսների կատարած երթերը |
570 |
-“- |
x |
|||||
Թեթև մարդատար տաքսիների պատվերների քանակը |
580 |
-“- |
x |
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը |
(610) ___ մարդ |
այդ թվում` |
|
բեռնափոխադրումներով զբաղվող |
(611) ____ մարդ |
ուղևորափոխադրումներով զբաղվող (ավտոբուսներով և միկրոավտոբուսներով) |
(612) ____ մարդ |
թեթև մարդատար տաքսիներով |
(613) ____ մարդ |
օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող |
(614) ____ մարդ |
այլ գործունեությամբ զբաղվող |
(615) ____ մարդ
|
Ղեկավար |
___________________ |
|
___________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ |
___________________ |
|
___________________ |
| |||
« _ _» ______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 22-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) Ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2) Միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):
4) Կանոնավոր փոխադրումների երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
5) Ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
6) Ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
7) Միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
8) Միջպետական երթուղի՝ պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
ա. երկու վերջնակետերով երթուղիների դեպքում՝ ավտոբուսի շարժը մի ուղղությամբ՝ երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը.
բ. շրջապտույտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն՝ երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
8. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):
1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների, շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում՝ արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից՝ դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը՝ 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
9. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
1) Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
5) Ուղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.
ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
ա. երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում՝ ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ՝ ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը՝ 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի՝ 350 : 45 = 7,78 դրամ.
բ. առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով։
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ՝
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի՝ հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը՝ 15, ուղևորներով վազքը՝ 15 x 20 =300 կմ
II երթուղի՝ 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը՝ 20 x 25 = 500 կմ
III երթուղի՝ 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը՝ 6 x 30 = 180 կմ։
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի՝
(300 + 500 + 180) : (15 + 20 + 6) = 980 : 41 = 23.9 կմ.
միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
գ. ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.
դ. միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
10. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
12. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:
13. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
14. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից:
2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:
3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:
4) Այլ ծառայություններ (տող 454)` բաց կամ փակ տարածքում ավտոհանգրվանների, ավտոտնակների շահագործումից, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների, հեծանիվների կայանատեղերի սպասարկման վճարներից, ավտոմայրուղիների ընդհանուր օգտագործման նշանակության ավտոճանապարհների, մայթերի, կամուրջների և թունելների շահագործումից, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից և այլն:
15. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն):
Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
16. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:
17. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2016, թիվ 14-Ն | 13.10.2016, թիվ 22-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|