Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2013-13.10.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.13
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.07.2012
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.07.2012
Дата вступления в силу
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.10.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312293

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հուլիսի 2012 թ.

 թիվ 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. հուլիսի 7-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

 Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական

խորհրդի
2012 թվականի հուլիսի 9-ի
թիվ 22-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՁԵՎ 1-ավտո

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է_________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

 

Գտնվելու վայրը _______________________________________ I____I____I____I____I

                 (գործունեության իրականացման վայրը)                    (փոստային դասիչ)

 

Մարզը ______________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը /Վարչական շրջանը _______________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

______________________________________________ I____I____I____I____ I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը                 I__I___I___I___I___I___I___I___I___I___I___I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                I___I___I___I___I___I____I____I___I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                         I___I___I___I___I____I___I___I____I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը

 

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Հաշվետու ամսվա ծավալը

Ա

Բ

Գ

1

Փոխադրվել են բեռներ, ընդամենը

110

հազար տոննա

 

այդ թվում` ըստ հաղորդակցության 

տեսակների

ներքաղաքային

111

-"-

 

ներմարզային

112

-"-

 

միջմարզային

113

-"-

 

 միջպետական

114

-"-

 

Բեռնաշրջանառություն, ընդամենը

120

հազար տոննա-կմ

 

այդ թվում` ըստ հաղորդակցության 

տեսակների

ներքաղաքային

121

-"-

 

ներմարզային

122

-"-

 

միջմարզային

123

-"-

 

 միջպետական

124

-"-

 

 

2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը

 

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Հաշվետու ամսվա ծավալը

Ա

Բ

Գ

1

Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը

210

հազար ուղևոր

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների

 ներքաղաքային

211

-"-

 

ներմարզային

212

-"-

 

միջմարզային

213

-"-

 

միջպետական

214

-"-

 

210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը

220

-"-

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների

 ներքաղաքային

221

-"-

 

ներմարզային

222

-"-

 

միջմարզային

223

-"-

 

միջպետական

224

-"-

 

Ուղևորաշրջանառություն, ընդամենը

230

հազար ուղևոր-կմ

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների

 ներքաղաքային

231

-"-

 

ներմարզային

232

-"-

 

միջմարզային

233

-"-

 

միջպետական

234

-"-

 

230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը

240

-"-

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների

 ներքաղաքային

241

-"-

 

ներմարզային

242

-"-

 

միջմարզային

243

-"-

 

միջպետական

244

-"-

 

 

3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը

 

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Հաշվետու ամսվա ծավալը

Ա

Բ

Գ

1

Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը

310

հազար ուղևոր

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների

 ներքաղաքային

311

-"-

 

ներմարզային

312

-"-

 

միջմարզային

313

-"-

 

միջպետական

314

-"-

 

Ուղևորաշրջանառություն, ընդամենը (հաշվարկվում է վճարովի վազքով)

320

հազար ուղևոր-կմ

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների

 ներքաղաքային

321

-"-

 

ներմարզային

322

-"-

 

միջմարզային

323

-"-

 

միջպետական

324

-"-

 

 

4. Ֆինանսական ցուցանիշները 

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

Տողի համարը

Չափի միավորը

Ընդամենը հաշվետու ամսում

այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների

ներքա-ղաքային

ներմար-զային

միջմար-զային

միջպե-տական

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

Բեռնափոխադրումներից

   

x

x

x

x

x

հասույթ

410

հազար դրամ

         

ծախսեր

411

-“-

         

Ուղևորափոխադրումներից

   

x

x

x

x

x

հասույթ

420

հազար դրամ

         

ծախսեր

421

-“-

         

որից` միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներից

   

x

x

x

x

x

հասույթ

430

հազար դրամ

         

ծախսեր

431

-“-

         

Թեթև մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներից

   

x

x

x

x

x

հասույթ

440

հազար դրամ

         

ծախսեր

441

-“-

         

Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը, ընդամենը

450

հազար դրամ

 

x

x

x

x

այդ թվում` բեռների բեռնման և բեռնաթափման

451

հազար դրամ

 

x

x

x

x

բեռների պահման և պահեստավորման

452

-“-

 

x

x

x

x

ավտոկայարանների և ավտոկայանների

453

-“-

 

x

x

x

x

այլ` (նշել ծառայության տեսակը)

   

x

x

x

x

x

 

454

-“-

 

x

x

x

x

 

455

-“-

 

x

x

x

x

 

456

-“-

 

x

x

x

x

Այլ գործունեությունից ստացված հասույթը

460

հազար դրամ

 

x

x

x

x

որից` նշել գործունեության տեսակը

   

x

x

x

x

x

 

461

-“-

 

x

x

x

x

 

462

-“-

 

x

x

x

x

 

5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը

 

 

Տողի համարը

Չափի միավորը

Ընդամենը հաշվետու ամսում

որից` աշխատան-քում

այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների
(510-540 տողերը ըստ 2-րդ սյունակի, 550-580 տողերը ըստ 1-ին սյունակի)

ներքա-ղաքային

ներմար-զային

միջմար-զային

միջպե-տական

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

Բեռնատար ավտոմեքենաներ

510

միավոր

   

x

x

x

x

Ավտոբուսներ

520

-"-

           

Միկրոավտոբուսներ

530

-"-

           

Թեթև մարդատար տաքսիներ

540

-"-

   

x

x

x

x

Բեռնատար ավտոմեքենաների կատարած երթերը

550

-"-

 

x

       

Ավտոբուսների կատարած երթերը

560

-“-

 

x

       

Միկրոավտոբուսների կատարած երթերը

570

-“-

 

x

       

Թեթև մարդատար տաքսիների պատվերների քանակը

580

-“-

 

x

       

 

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը

 (610) ___ մարդ

այդ թվում`

 

բեռնափոխադրումներով զբաղվող

 (611) ____ մարդ

ուղևորափոխադրումներով զբաղվող (ավտոբուսներով և միկրոավտոբուսներով)

(612) ____ մարդ

թեթև մարդատար տաքսիներով

 (613) ____ մարդ

օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող

 (614) ____ մարդ

այլ գործունեությամբ զբաղվող

(615) ____ մարդ

 

Ղեկավար

___________________

 

___________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ)

___________________
(Ազգանուն, անուն)

 

___________________
(Ստորագրություն)

   

 

     

« _ _» ______ ____20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական

խորհրդի

2012 թվականի հուլիսի 9-ի

թիվ 22-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:

4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Ավտոբուս՝  ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

2) Միկրոավտոբուս՝  փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:

3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝  ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):

4) Կանոնավոր փոխադրումների երթուղի՝  ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

5) Ներքաղաքային երթուղի՝  Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

6) Ներմարզային երթուղի՝  միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

7) Միջմարզային երթուղի՝  երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

8) Միջպետական երթուղի՝  պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`

ա. երկու վերջնակետերով երթուղիների դեպքում՝ ավտոբուսի շարժը մի ուղղությամբ՝ երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը.

բ. շրջապտույտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն՝ երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:

8. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):

1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների, շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:

2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:

Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:

Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում՝ արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:

Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից՝ դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:

Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:

Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:

3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը՝ 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:

9. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:

1) Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:

2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:

3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:

Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:

4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:

5) Ուղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.

ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.

ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.

ա. երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում՝ ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ՝ ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը՝ 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի՝ 350 : 45 = 7,78 դրամ.

բ. առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով։

Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ՝

օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.

I երթուղի՝ հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը՝ 15, ուղևորներով վազքը՝ 15 x 20 =300 կմ

II երթուղի՝ 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը՝ 20 x 25 = 500 կմ

III երթուղի՝ 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը՝ 6 x 30 = 180 կմ։

Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի՝

(300 + 500 + 180) : (15 + 20 + 6) = 980 : 41 = 23.9 կմ.

միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:

Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.

գ. ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.

դ. միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:

10. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:

11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը:

Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:

12. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:

13. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:

14. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.

1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից:

2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:

3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:

4) Այլ ծառայություններ (տող 454)` բաց կամ փակ տարածքում ավտոհանգրվանների, ավտոտնակների շահագործումից, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների, հեծանիվների կայանատեղերի սպասարկման վճարներից, ավտոմայրուղիների ընդհանուր օգտագործման նշանակության ավտոճանապարհների, մայթերի, կամուրջների և թունելների շահագործումից, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից և այլն:

15. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն):

Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:

16. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:

17. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:

18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար։