Գլխավոր տեղեկություն
Номер
N 640-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.06.06/28(902) Հոդ.705
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2012
Дата вступления в силу
16.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 640-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ստաժը հաշվարկելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը հստակեցնելու, ինչպես նաև այդ նպատակով հաշվարկվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներն ամբողջականացնելու նպատակով և համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում «(մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի)» բառերը փոխարինել «(մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 29

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան