ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2012 թվականի N 408-Ա
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԲԱՔՈՒ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 28-րդ համաժողովին և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ա. Պողոսյանի՝ 2012 թվականի ապրիլի 17-21-ը Բաքու (Ադրբեջանի Հանրապետություն) գործուղման հետ կապված կեցության և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Բաքու գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 7 Երևան |
|