Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.644
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2012
Дата вступления в силу
24.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2012 թվականի N 591-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Թույլատրել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.

2) թեստերի փորձաքննության իրականացում.

3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.

4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.

5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:».

2) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.

2) թեստերի փորձաքննության իրականացում.

3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.

4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.

5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան