Գլխավոր տեղեկություն
Номер
N 902-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.01/37(911) Հոդ.913
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2012
Дата вступления в силу
02.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 902-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 7-րդ կետում`

ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կետով սահմանված`» բառերը փոխարինել «և սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված՝» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում տրվող դրամական օգնության չափը սահմանվում է տասը հազար դրամ, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` երկու հարյուր հազար դրամ:».

2) 16-րդ կետի «ա» ենթակետում «յոթ հարյուր երեսունհինգ հազար» բառերը փոխարինել «ինը հարյուր տասը հազար» բառերով.

3) 16-րդ կետի «բ» ենթակետում «երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր» բառերը փոխարինել «չորս հարյուր հիսունհինգ հազար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 24

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան