ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 212-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկից 50,2 քառ.մետր ընդհանուր մակերեսով, 116231 դրամ սկզբնական արժեքով տարածքը (այսուհետ` տարածք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 2 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2017, N 597-Ա | 03.06.2017, N 212-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|