ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 500-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-54-Ն, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-59-Ն, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-76-Ն, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-77-Ն և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-81-Ն օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 7-ի N 500-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի |
2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի |
2012 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 417-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 246-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի |
2012 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի |
2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|