Գլխավոր տեղեկություն
Номер
N 502-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2012
Дата вступления в силу
28.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2012 թվականի N 502-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 83-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշմամբ հավանության արժանացած հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրի նախագծին՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ մեկամսյա ժամկետւմ ստորագրել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 12-ի N 502-Ա որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան

------------- 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 502-Ա որոշման հիման վրա, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Շ. Ն. Շայդուլլինի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը, ի դեմս նախագահ Վ. Ի. Յակունինի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիրը (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) համարել ուժի մեջ 2008 թվականի հունիսի 1-ի (կոնցեսիոն ակտիվների հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո և կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվից):

 2. Կոնցեսիոն պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) կոնցեսիոն պայմանագրի 1-1 հոդվածի 1-ին կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ` նշանակում է ամսաթիվ, երբ սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կողմերի համար, այն է 2008 թվականի հունիսի 1-ը:».

2) կոնցեսիոն պայմանագրի 1-1 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Համախառն եկամուտ` նշանակում է սովորական գործունեությունից ստացված հասույթ, որը ներառում է ապրանքներից, աշխատանքներից, ծառայություններից ստացված եկամուտները և այլ եկամուտները` բացառությամբ տարադրամի փոխարժեքի փոփոխությունից ստացված եկամտի և կոնցեսիոն ակտիվների մեջ կատարված ներդրումներից հասույթի:

Սույն պայմանագրի գործողության ժամկետի դադարման ամսաթիվ` նշանակում է ամսաթիվ, երբ սույն պայմանագիրը դադարում է կամ այլ իրավական հիմքերով կորցնում է իր իրավաբանական ուժը:».

3) կոնցեսիոն պայմանագրի 2-7 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կոնցեդենտի նշված երաշխիքի իրականացումն ապահովելու նպատակով կոնցեսիոները և կոնցեդենտը կնքում են կոնցեսիոն ակտիվներում ներառված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր:».

4) կոնցեսիոն պայմանագրի 3-2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, սույն պայմանագրի պայմանները տարածվում են սույն պայմանագրի ստորագրման պահից ծագած կողմերի հարաբերությունների վրա:».

5) կոնցեսիոն պայմանագրի 3-2 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «2-1» և «9-4» թվերը հանել.

6) կոնցեսիոն պայմանագրի 9-3 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակոթյամբ նոր` 4-րդ կետով.

«4. Կոնցեսիոները սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում կոնցեդենտին է վերադարձնում կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված գույքի ամբողջ համալիրը, այդ թվում նաև` ներդրումային ծախսերի ծրագրով (սույն համաձայնագրի հավելված) նախատեսված ներդրումների հաշվին ձեռք բերված (կառուցված) գույքը` բացառությամբ կոնցեդենտի կամ լիազոր մարմնի թույլտվությամբ վաճառված կամ լիկվիդացված անշարժ կամ շարժական գույքի և շարժակազմի:»:

3. Կողմերի համաձայնվում են, որ կոնցեդենտի կոնցեսիոն պայմանագրի 2-1 և 9-4 հոդվածներով նախատեսված պարտավորությունները՝ կապված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված անշարժ գույքի, ինչպես նաև հողամասերի նկատմամբ իրավունքների փոխանցման հետ, պետք է կատարվեն ամբողջ ծավալով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: Կողմերն ընդունում են, որ սույն համաձայնագրի հավելվածում նշված օբյեկտները կարող են փոխանցվել սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո, ընդ որում, կոնցեդենտը կիրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները (ջանքեր կգործադրի) նշված օբյեկտների նկատմամբ իրավունքների պատշաճ փոխանցումն ապահովելու համար:

4. Սույն համաձայնագիրը կազմված է 3 հավասազոր օրինակներից` ռուսերեն և հայերեն՝ յուրաքանչյուր կողմի համար: Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և հանդիսանում է կոնցեսիոն պայմանագրի բաղկացուցիչ մասը: Սույն համաձայնագրի հայերեն և ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է ռուսերեն տարբերակը:

5. Սույն համաձայնագրով չկարգավորված ցանկացած հարց առաջանալու դեպքում կողմերն առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված

 ---------------- Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրի

 

Ց Ա Ն Կ

 

Կոնցեսիոներին փոխանցման ենթակա անշարժ գույքի

 

NN
ը/կ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում

Հասցեն

Անվանումը

Հայաստանի Հանրապետության անվամբ գրանցված վկայականների տվյալները

գրանցման վկայականի համարը

հողամասի մակերեսը

օբյեկտների (կառույցների) ընդհանուր մակերեսը (քառ.մետր)

Գրանց-
ված անշարժ գույքի քանակը

1.

Էրեբունի

քաղ. Երևան, Արցախի 30

Լոկոմո-
տիվային դեպո, Երևան

2578477

6.15657

14210.8

22

քաղ. Երևան, Արցախի 32

Վագոնա-
յին դեպո, Երևան

2444174

8.6777

11537.1

19

2.

Անի

Շիրակի մարզ,
գ. Անի

Անի կայարան

2146348

2.569

818.97

9

3.

Ալավերդի

Լոռու մարզ,
ք.Ալավերդի

Սանահինի քարշային ենթակայան

2281338

0.16

119.8

6

4.

Մասիս

Արարատի մարզ,
ք. Մասիս

Մասիսի գծային մեքենա-
յացված կայան

2591709

6.7

1083.08

12

5.

Ախուրյան

Շիրակի մարզ, գ.Ղարիբ-
ջանյան

Ախուրյան-1 կայարան

128153

23

-

14

6.

Վարդենիս

գ. Սոտք (Զոդ)

Երկաթու-ղային կայարան

2217954

0.13

213.6

3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան