Գլխավոր տեղեկություն
Номер
N 659-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.07.2012-01.04.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.02.01/4(278) Հոդ.33
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
21.12.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
21.12.2007
Дата вступления в силу
15.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008006

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

21 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 659-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 15-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի
դեկտեմբերի 21-ի
N 659-Ն որոշմամբ

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ 

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 0.4 (0.22) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

(Գլուխը խմբ. 27.06.11 N 308-Ն) 

 

1. 0,4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ ,

 

որտեղ`

Վստ - համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ էլեկտրական ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս՝ էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը)՝ համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված):

Վլրաց - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս Վլրաց -ը ներառում է՝

ա. էլեկտրական ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը,

բ. սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման արժեքը:

Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:

(1-ին կետը խմբ. 07.12.11 N 568-Ն) 

2. Եթե էլեկտրական ցանցին առանձնատան միացման համար Դիմող անձը պահանջում է 0.4 կՎ-ից բարձր լարմամբ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 13-րդ կամ 20-րդ, կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:

3. (կետն ուժը կորցրել է 30.05.12 N 188-Ն) 

(Գլուխը խմբ. 27.06.11 N 308-Ն, 07.12.11 N 568-Ն, փոփ. 30.05.12 N 188-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

(Գլուխը խմբ. 30.05.12 N 188-Ն)

 

6. Բազմաբնակարան շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ Գծթ n1 + Վուժ Գծթ n2 + Վլրաց + Վառևտր,

որտեղ`

Վստ - բազմաբնակարան շենքի սովորական միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

Գծթ - ծախսատարության և թերբեռնվածության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի,

n1 - բազմաբնակարան շենքի սովորական միացումներով բնակարանների քանակն է,

Վուժ - բազմաբնակարան շենքի ուժեղացված միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

n2 - բազմաբնակարան շենքի ուժեղացված միացումներով բնակարանների քանակն է,

Վլրաց - բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների միացման վճարն է, որն ընդունվում է այդ էլեկտրասարքավորումների հզորությամբ առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար,

Վառևտր - բազմաբնակարան շենքի տարածքում գտնվող առևտրային սպառողների միացման վճարն է, որը ներառվում է հաշվարկում, եթե առևտրային սպառողների հզորությունը նախատեսված է բազմաբնակարան շենքի նախագծով և ընդունվում է առևտրային սպառողների համապատասխան հզորության համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:

(Գլուխը խմբ. 30.05.12 N 188-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 0.4 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ 

 (Գլուխն ուժը կորցրել է 27.06.11 N 308-Ն) 

 

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 6(10) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

(Գլուխը խմբ. 07.12.11 N 568-Ն)

 

13. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ ,

որտեղ`

Վստ  - էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը)՝ համաձայն N 2 մեթոդիկայի (հավելված):
Վլրաց   - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է՝
1) 1200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը,

2) ՏՏՀ-ով Դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման արժեքը:

Վպահուստ - սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:

(Գլուխը խմբ. 07.12.11 N 568-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

20. 35 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ  + Վլրաց,

 

որտեղ`

Վստ -մինչև 12 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 5 աղյուսակի (հավելված):

21. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:

22. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 3000 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 15000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

23. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:

24. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 20-րդ կետով սահմանված երկարությունը, ապա

Վլրաց  = Վ X n,

որտեղ`

n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածների քանակն է,

Վ- ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 5 աղյուսակ):

25. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

26. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

110 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

27. 110 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ  + Վլրաց,

որտեղ`

Վստ -մինչև 25 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 6 աղյուսակի (հավելված):

28. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:

29. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունըփոքր է 15 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 15 ՄՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 50 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարը ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

30. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար0-ի:

31. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 27-րդ կետով սահմանված երկարությունը, ապա

Վլրաց  = Վ X n,

որտեղ`

n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածների քանակն է,

Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 6 աղյուսակ):

32. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

33. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:

(Հավելվածը խմբ. 04.05.08 N 225-Ն, խմբ., փոփ. 27.06.11 N 308-Ն, խմբ. 07.12.11 N 568-Ն, փոփ., խմբ. 30.05.12 N 188-Ն)

 

 

 

Հավելված

Նոր սպառողի կամ սպառողի

սպառման համակարգը էլեկտրական

ցանցին միացման վճարների

 

Աղյուսակ 1

 

Մեթոդիկա 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

 

1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

 

Միացման տեսակը

Միացվող
առավելագույն հզորությունը

Ստանդարտ միացման վճարը
հազար դրամ ( ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Երևան քաղաքի տարածք

Հայաստանի Հանրապետության
տարածք (բացառությամբ
Երևան քաղաքի)

Միաֆազ
(0.22 կՎ)

10 կՎԱ

65

53

14 կՎԱ

91

62

Միացման
ուժեղացում

10կՎԱ-ից 14 կՎԱ

26

9

 

2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ ,

որտեղ`

Վհ  - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 203000 (երկու հարյուր երեք հազար) դրամի,

Վփ  - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամի,

Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ  - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:

(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն, 27.06.11 N 308-Ն, 07.12.11 N 568-Ն)

 

Աղյուսակ 2

 

Բազմաբնակարան շենքերի միացման համար կառուցապատողներից գանձվող ստանդարտ միացման վճարներ (10 և 14 կՎԱ հզորությունների դեպքում)
երնագիրը խմբ. 30.05.12 N 188-Ն)

 

հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Բնակարանների
քանակը

1 բնակարանի ստանդարտ
միացման վճարը

10 կՎԱ
հզորության

14 կՎԱ
հզորության

1-ին գոտի

2-րդ
գոտի

1-ին
գոտի

2-րդ
գոտի

<6

137

126

187

154

7÷9

107

96

144

111

10÷12

93

81

125

91

13÷15

83

71

111

78

16÷18

77

66

105

71

19÷24

66

55

92

58

25÷40

59

48

83

50

41÷60

52

41

75

41

61÷100

46

35

68

35

101 և ավելի

42

31

64

30

 

1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:

2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:

(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն, 30.05.12 N 188-Ն)

 

Աղյուսակ 3

 

0.4 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ միացման վճարներ

(Աղյուսակն ուժը կորցրել է 27.06.11 N 308-Ն)

 

Աղյուսակ 4

 

Մեթոդիկա 2. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

 

1. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ ,

որտեղ՝

Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 846000 (ութ հարյուր քառասունվեց հազար) դրամի,

Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 2150 (երկու հազար հարյուր հիսուն) դրամի,

Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:

(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն, 07.12.11 N 568-Ն)

 

Աղյուսակ 5

 

35 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ

 

միլիոն դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Միացվող հզորություն

Ստանդարտ միացման
վճարը` միացնող գծի մինչև 12 կմ
երկարության համար

Վճարը` 12 կմ-ն գերազանցող
յուրաքանչյուր
250 մ գծի համար

<3000 կՎԱ

21,70

1,28

3001÷4 000

26,19

1,70

4001÷5000

30,67

2,13

5001÷6000

35,15

2,55

6001÷7000

39,63

3,00

7001÷8000

44,11

3,40

8001÷9000

48,59

3,83

9001÷10000

53,08

4,25

10001÷11000

57,56

4,68

11001÷12000

62,04

5,10

12001÷13000

66,52

5,53

13001÷14000

71,00

5,95

14001÷15000

75,48

6,38

 

(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն)

 

Աղյուսակ 6

 

110 կՎ լարման ցանցին միացող սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ

 

միլիոն դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Միացվող հզորություն,
ՄՎԱ

Ստանդարտ միացման վճարը`
միացնող գծի մինչև 25 կմ
երկարության համար

Վճարը` 25 կմ-ն
գերազանցող յուրաքանչյուր
0.5 կմ գծի համար

<15

102,93

5,52

16÷20

136,25

7,37

21÷25

169,55

9,21

26÷30

202,86

11,05

31÷35

236,19

12,89

36÷40

269,50

14,73

41÷45

302,80

16,57

46÷50

336,12

18,41

 

(Աղյուսակը խմբ. 04.05.08 N 225-Ն)

(Հավելվածը խմբ. 04.05.08 N 225-Ն, 27.06.11 N 308-Ն, 07.12.11 N 568-Ն, 30.05.12 N 188-Ն)