ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2012 թվականի N 360-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների 2-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանի՝ 2012 թվականի ապրիլի 25-28-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ե. Կիրակոսյանինը և Գ. Եգանյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զ. Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Զ. Մնացականյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 23 Երևան |
|