Գլխավոր տեղեկություն
Номер
N 331-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2012
Дата вступления в силу
12.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2012 թվականի N 331-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 48-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունվարի 27-ի «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 48-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի 2-րդ սյունակում «Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերը փոխարինել «Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերով.

2) 1-ին կետի 4-րդ սյունակում «2012 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

3) 2-րդ կետի 4-րդ սյունակում «2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.

5) 7-րդ կետի 4-րդ սյունակում «2012 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 11

Երևան