«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 մայիսի 2012 թ. |
N 187-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնների 2-րդ գլուխը լրացնել 13.7 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«13.7 Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման համար դիմումը ներկայացնում, Մատակարարի հետ միացման պայմանագիրը կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը:»:
2) Կանոնների N 2 հավելվածի`
ա. 2.1 կետի 1-ին ենթակետում «Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական հիմնավորմանը համապատասխան» բառերը փոխարինել «ապահովելով դիմումում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրամատակարարումը և հաշվառումը.» բառերով,
բ. 2.1 կետի 2-րդ ենթակետում «կնքել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերը փոխարինել «ներկայացնել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ» բառերով,
գ. 5.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1 Միացման վճարի հաշվարկը կցվում է սույն պայմանագրին: Միացման վճարի հաշվարկում Վլրաց և Վպահուստ բաղադրիչների առկայության դեպքում, դրանց մեծությունները որոշվում են՝ հիմք ընդունելով աշխատանքների նախահաշվային արժեքը, որոնք աշխատանքների ավարտից հետո ճշգրտվում են` ելնելով փաստացի կատարված ծախսերից:»,
դ. 8.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |