Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 68-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.07.02/17(430) Հոդ.183
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.03.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
20.03.2012
Дата вступления в силу
12.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012249

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 մարտի 2012 թ.

 թիվ 68-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի ֆինանսական հաշվետվությունների ձևերը ու դրանց լրացման հրահանգը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին և միջազգային ընդունված չափանիշներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հուլիսի 10-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. մարտի 20

Երևան

 



Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 20-ի

թիվ 68-Ն որոշմամբ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 —————————— Ա. Ջավադյան

 20 մարտի 2012 թ.

Հավելված


Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 29-ի
թիվ 292-Ն հրամանով

ՀՀ ֆինանսների նախարար
 ———————— Վ. Գաբրիելյան
29 մարտի 2012 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 6.1-ի «Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6ա-ն և հավելված 6.2-ի «Միջանկյալ հաշվետվություն այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6բ-ն շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար համաձայն սույն հավելվածի հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Որոշման հավելված 10-ի 4.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Որոշման հավելված 10-ի 5.3-րդ կետում հանել ««Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվներ» սյունակում բոլոր այն հաշիվները, որոնք հաշվեկշռում արտացոլվում են բացասական նշանով, վերցվում են բացարձակ մեծությամբ:» նախադասությունը և աղյուսակը:

 

 

Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մարտի 20-ի
թիվ 68-Ն որոշմամբ

ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 29-ի
թիվ 292-Ն հրահանգով

 

Հավելված 6.1

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6 ա)

«__»______________201_թ.

________________________________

(բանկի անվանումը և գտնվելու վայրը)

 

(հազար դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան

Հաշվետու ժամանակաշրջան

Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան

Նախորդ ժամանակա-շրջան

Տոկոսային և նմանատիպ եկամուտներ

       

Տոկոսային և նմանատիպ ծախսեր

       

Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ

       
         

Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ

       

Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր

       

Ստացված զուտ կոմիսիոն և այլ վճարներ

       
         

Եկամուտ շահաբաժիններից

       

Զուտ եկամուտ առևտրային գործառնություններից

       

Այլ գործառնական եկամուտներ

       

Գործառնական եկամուտներ

       

Զուտ մասհանումներ ակտիվների
հնարավոր կորուստների պահուստներին

       

Ընդհանուր վարչական ծախսեր

       

Այլ գործառնական ծախսեր

       

Վերահսկվող միավորներում ներդրումներից
 զուտ շահույթ/վնաս

       
         
         

Շահույթը/ (վնասը) մինչև հարկումը

       

Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)

       

Ժամանակաշրջանի շահույթ
Այդ թվում՝

       
       

Մայր կազմակերպության բաժնեմաս

       

Չվերահսկվող բաժնեմաս

       

 

Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________

 
     
     ____________

Կ.Տ.

(գործադիր տնօրեն)

 
     ____________

 

 

Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մարտի 20-ի
թիվ 68-Ն որոշմամբ

ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 29-ի
թիվ 292-Ն հրահանգով

 

Հավելված 6.2

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6 բ)

«__»______________201_թ.

________________________________

(բանկի անվանումը և գտնվելու վայրը)

 

(հազար դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան

Հաշվետու ժամանակաշրջան

Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան

Նախորդ ժամանակա-շրջան

Այլ համապարփակ ֆինանսական արդյունք

       

Փոխարժեքային տարբերություններ արտերկրյա գործառնությունների
 վերահաշվարկից

       

Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումներ

       

Դրամական հոսքերի հեջավորում

       

Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից օգուտներ

       

Այլ համապարփակ եկամտի գծով շահութահարկ

       

Այլ համապարփակ ֆինանսական արդյունք հարկումից հետո

       

Համապարփակ ֆինանսական արդյունք

       

Այդ թվում՝

       

Մայր կազմակերպության բաժնեմաս

       

Չվերահսկվող բաժնեմաս

       

Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________

 
     
     ____________

Կ.Տ.

(գործադիր տնօրեն)

 
     ____________

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մարտի 2012 թ.

 թիվ 292-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 624-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 624-Ն հրամանում կատարել փոփոխություններ՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար

 Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան