«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012249
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2012 թ. |
թիվ 68-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի ֆինանսական հաշվետվությունների ձևերը ու դրանց լրացման հրահանգը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին և միջազգային ընդունված չափանիշներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հուլիսի 10-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. մարտի 20 Երևան |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 20-ի թիվ 68-Ն որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ —————————— Ա. Ջավադյան 20 մարտի 2012 թ. |
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարար |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 6.1-ի «Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6ա-ն և հավելված 6.2-ի «Միջանկյալ հաշվետվություն այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6բ-ն շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար համաձայն սույն հավելվածի հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման հավելված 10-ի 4.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Որոշման հավելված 10-ի 5.3-րդ կետում հանել ««Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվներ» սյունակում բոլոր այն հաշիվները, որոնք հաշվեկշռում արտացոլվում են բացասական նշանով, վերցվում են բացարձակ մեծությամբ:» նախադասությունը և աղյուսակը:
|
Հավելված 1 ՀՀ ֆինանսների նախարարի |
Հավելված 6.1
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6 ա)
«__»______________201_թ.
________________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ) |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|
Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան |
Հաշվետու ժամանակաշրջան |
Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան |
Նախորդ ժամանակա-շրջան |
Տոկոսային և նմանատիպ եկամուտներ |
|||||
Տոկոսային և նմանատիպ ծախսեր |
|||||
Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ |
|||||
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ |
|||||
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր |
|||||
Ստացված զուտ կոմիսիոն և այլ վճարներ |
|||||
Եկամուտ շահաբաժիններից |
|||||
Զուտ եկամուտ առևտրային գործառնություններից |
|||||
Այլ գործառնական եկամուտներ |
|||||
Գործառնական եկամուտներ |
|||||
Զուտ մասհանումներ ակտիվների |
|||||
Ընդհանուր վարչական ծախսեր |
|||||
Այլ գործառնական ծախսեր |
|||||
Վերահսկվող միավորներում ներդրումներից |
|||||
Շահույթը/ (վնասը) մինչև հարկումը |
|||||
Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում) |
|||||
Ժամանակաշրջանի շահույթ |
|||||
Մայր կազմակերպության բաժնեմաս |
|||||
Չվերահսկվող բաժնեմաս |
Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________ |
||
____________ | ||
Կ.Տ. |
(գործադիր տնօրեն) |
|
____________ |
|
Հավելված 2 ՀՀ ֆինանսների նախարարի |
Հավելված 6.2
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6 բ)
«__»______________201_թ.
________________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ) |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան |
Հաշվետու ժամանակաշրջան |
Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան |
Նախորդ ժամանակա-շրջան | |
Այլ համապարփակ ֆինանսական արդյունք |
|||||
Փոխարժեքային տարբերություններ արտերկրյա գործառնությունների |
|||||
Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումներ |
|||||
Դրամական հոսքերի հեջավորում |
|||||
Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից օգուտներ |
|||||
Այլ համապարփակ եկամտի գծով շահութահարկ |
|||||
Այլ համապարփակ ֆինանսական արդյունք հարկումից հետո |
|||||
Համապարփակ ֆինանսական արդյունք |
|||||
Այդ թվում՝ |
|||||
Մայր կազմակերպության բաժնեմաս |
|||||
Չվերահսկվող բաժնեմաս |
Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________ |
||
____________ | ||
Կ.Տ. |
(գործադիր տնօրեն) |
|
____________ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 մարտի 2012 թ. |
թիվ 292-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 624-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 624-Ն հրամանում կատարել փոփոխություններ՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Նախարար |
Վ. Գաբրիելյան |