Գլխավոր տեղեկություն
Номер
N 511-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.06.2012
Дата вступления в силу
14.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2012 թվականի N 511-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 5-8-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

 2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Բաղիյանինը, Ա. Պետրոսյանինը, Գ. Քոչարյանինը, Ս. Սահակյանինը և Ն. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Հասմիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Ղևոնդյանինը, Մ. Աբելյանինը և Մ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունիսի 13-ի N 511-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 թվականի հունիսի 5-8-ը Աստանա (Ղազախստանի ՀանՐապետություն) ՄԵԿՆՈՂ` Հայաստանի Հանրապետության պատվիրակությԱն

 

Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (հայկական կողմի համանախագահ)
   
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար (2012 թ. հունիսի 5-9-ը)
   
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ
   
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
   
Ս. Սահակյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2012 թ. հունիսի 5-9-ը)

   
Ն. Ավետիսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ

   
Ա. Հասմիկյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (2012 թ. հունիսի 5-9-ը)

   
Մ. Աբելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ (2012 թ. հունիսի 5-9-ը)

   
Մ. Հայրապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պարտականությունները կատարող, խորհրդական (հանձնաժողովի քարտուղար) (2012 թ. հունիսի 5-9-ը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան