Գլխավոր տեղեկություն
Номер
N 768-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.06.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2012
Дата вступления в силу
27.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 768-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1278-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1278-Ա որոշման 2-րդ պարբերությունից հանել «՝ երկու տարի ժամկետով» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 26

Երևան