Գլխավոր տեղեկություն
Номер
N 439-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2012
Дата вступления в силу
15.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 439-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին կատարել հետևյալ վճարումները`

1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 15-ին «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» N 5065/06 գանգատով կայացված վճռի, ինչպես նաև «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի» N 3309/06, «Պողոսյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 3310/06 և «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի» N 10446/05 գանգատներով կայացված որոշումների պահանջները կատարելու նպատակով` համաձայն հավելվածի.

2) 2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության N 3 ռազմականացված ջոկատին վճարել 3,536,820 դրամ (ամսական 1,178,940 դրամ)` Արամի 72-80 հասցեներում գտնվող անավարտ շենքի պահպանության համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 439-Ա որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշմամբ բացված արտաբՅուջետային հաշվից կատարվող վճարումներԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում (վճիռ)

Նպատակը

Գումարը
(համարժեք դրամ)

1. «Պողոսյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» որոշում

որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում

45000 եվրո

2. «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի» որոշում

որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում

120000 ԱՄՆ-ի դոլար
(հանած 10,327,606 դրամ)

3. «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի» որոշում

որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում

29520000 դրամ
(հանած 12870 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

4. «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ

որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում

18545 եվրո,
որից՝ 12500 եվրո` որպես նյութական վնասի փոխհատուցում, 6000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 45 եվրո` որպես դատական ծախսերի փոխհատուցում

  

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան