Գլխավոր տեղեկություն
Номер
N 1512-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.05.2012-25.08.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1554
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2009
Дата вступления в силу
31.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1512-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1512-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ հողերի օգտագործման և պահպանման, գեոդեզիայի և քարտեզագրության նկատմամբ, կիրառում պատասխանատվության միջոցներ` դրանց խախտումների բացահայտման դեպքում:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի (այսուհետ՝ կոմիտեի նախագահ) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝

1) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

2) իր իրավասությունների սահմաններում հողօգտագործման բնագավառում պետական տեսչական վերահսկողության իրականացումը։

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունը գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում իր գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն գեոդեզիական և քարտեզագրական հետևյալ աշխատանքների նկատմամբ՝

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված գեոդեզիական, աստղագեոդեզիական, տիեզերագեոդեզիական, ծանրաչափական, տեղագրական, կադաստրային, ինժեներագեոդեզիական, աերոհանութային և քարտեզագրական աշխատանքների որակի ու նորմատիվային փաստաթղթերի պահանջների ապահովում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման, դրանց պահպանման և վերականգնման միջոցառումների ապահովում.

3) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովում, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանում.

4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական, տեղագրական աշխատանքների իրականացում.

5) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (մարզեր, համայնքներ) սահմանազատման, սահմանների նկարագրության և ամրացման հետ կապված տեղագրագեոդեզիական աշխատանքների իրականացում.

6) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտում.

7) քարտեզների, ատլասների, հատակագծերի կազմման, հրատարակման, բազմացման սահմանված կարգի պահպանում.

8) հրատարակվող ատլասների ու քարտեզների վրա հանրապետության սահմանների և դրանց բովանդակության այլ տարրերի գրաֆիկ ուրվագծման, ինչպես նաև բնակավայրերի և աշխարհագրական օբյեկտների անվանումներ և տառադարձություններ.

9) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանում, նյութերի ու տվյալների բազմացում և օգտագործում, տեղեկատվության տրամադրում.

10) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում.

11) պետական մասշտաբային շարքի տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզագրական, գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերի ստեղծման, թարմացման աշխատանքների իրականացում.

12) գեոդեզիական տվյալներից, հատակագծերից և քարտեզներից, օդալուսանկարահանման և տիեզերալուսանկարահանման նկարներից օգտվելու ժամանակ նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանում.

13) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման արդյունքում ստացվող տեղեկատվության, թվային, էլեկտրոնային և այլ ձևերով պահվող նյութերի ու տվյալների հաշվառման, պահպանման, բազմացման և դրանց օգտագործման սահմանված կարգի պահպանում.

14) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց ճյուղային ֆոնդերում, գեոդեզիական կետերի և աշխարհագրական օբյեկտների կոորդինատների, բարձրությունների հավաքագրման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն.

15) հերթապահ կադաստրային քարտեզների վարման աշխատանքների իրականացում.

16) գեոդեզիական կետերի պահպանման և վերականգնման նկատմամբ վերահսկողություն։

(8-րդ կետը փոփ. 17.05.12 N 603-Ն)

 9. Տեսչությունն իրավունք ունի՝

1) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից ստանալու տեղեկատվություն` օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար, ինչպես նաև ծանոթանալու գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ.

2) պահանջելու գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կազմակերպման ու կատարման վերաբերյալ նյութեր, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների կուտակման, հաշվառման, պահպանման, օգտագործման և իրացման կարգի հայտնաբերված խախտումների վերացման նպատակով տալու պարտադիր կատարման ցուցումներ, ենթարկելու վարչական տույժերի, իրավասու պետական մարմիններին տրամադրելու համապատասխան տեղեկատվություն.

 3) դադարեցնելու պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմելու համապատասխան ակտեր` ներկայացնելով կոմիտեի նախագահին, ներկայացնելու առաջարկություն տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.

4) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող պետական կազմակերպություններին, որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու աշխատանքների կատարման կարգի և կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման և օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ։

(9-րդ կետը փոփ. 17.05.12 N 603-Ն)

10. Տեսչությունը (հողերի օգտագործման մասով) իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն`

1) հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ.

2) հողային օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ.

3) նոր հողերի յուրացման նկատմամբ։

11. Տեսչությունն օրենքով սահմանված դեպքում ու կարգով պարտադիր կատարման ցուցումներ է տալիս և նշանակում վարչական տույժեր, իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ հողային օրենսդրության պահանջների կատարումը խախտողներին օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Տեսչությունը կառավարում և նրա գործունեությունը համակարգում է կոմիտեի նախագահը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

13. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, կոմիտեի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

14. Տեսչության պետը պատասխանատու է հողերի օգտագործման և պահպանման, գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

15. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, կոմիտեի նախագահին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:

16. Տեսչության պետը՝

1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կոմիտեի նախագահին կամ նրա համապատասխան տեղակալին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիզազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) կոմիտեի նախագահին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

8) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

17. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և կոմիտեի նախագահի համաձայնությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, կոմիտեի նախագահի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալը կամ տեսչության գլխավոր մասնագետներից մեկը:

(17-րդ կետը փոփ. 22.12.11 N 1855-Ն)

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է կոմիտեի աշխատակազմը:

19. Տեսչությունն իր լիազորություններն իրականացնում է տեսչության մասնագետների միջոցով։

20. Տեսչության մասնագետները քաղաքացիական ծառայողներ են:

21. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(Հավելվածը փոփ. 22.12.11 N 1855-Ն, 17.05.12 N 603-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2019, N 236-Ն 28.03.2019, N 1512-Ն
16.08.2012, N 1039-Ն 25.08.2012, N 1512-Ն
17.05.2012, N 603-Ն 31.05.2012, N 1512-Ն
22.12.2011, N 1855-Ն 29.12.2011, N 1512-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան