Գլխավոր տեղեկություն
Номер
N 385-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2012
Дата вступления в силу
11.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 385-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 316-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույք օտարելու մասին» N 316-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագրի կնքումից հետո չորս տարվա ընթացքում» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո չորս տարվա ընթացքում» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի մայիսի 19-ին կնքված Անշարժ գույքի առուվաճառքի մասին և Նախնական առուվաճառքի մասին պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան