Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՈ-001-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.06.20/30(904) Հոդ.763
Принят
ՀՀ ԱԺ նախագահ
Дата принятия
13.06.2012
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
13.06.2012
Дата вступления в силу
21.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, 24.5-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «46.2. Ազգային ժողովի մշտական և էթիկայի հանձնաժողովների քարտուղարությունների գործառույթները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով: Մշտական և էթիկայի հանձնաժողովների քարտուղարությունները գործում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով սահմանված կարգով` համապատասխան հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:»:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածը լրացնել նոր 7.1 կետով` հետևյալ բովանդակությամբ. «7.1. ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի քարտուղարություն»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Հ. Աբրահամյան

 

13 հունիսի 2012 թվականի,
Երևան

ՆՈ-001-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան