ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2012 թվականի N 183-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012 թվականի ծրագրի համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ստեղծել սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 29-ի N 183-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ
ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|