Գլխավոր տեղեկություն
Номер
N 172-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2012
Дата вступления в силу
28.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2012 թվականի N 172-Ա

 

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՝ ՍԿՈԼԿՈՎՈ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Սկոլկովո» հիմնադրամի նոր հնարավորությունները` որպես ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում համագործակցության միջպետական ծրագրի օպերատոր» խորագրով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանի՝ 2012 թվականի փետրվարի 13-15-ը Սկոլկովո (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Սկոլկովո (Մոսկվայի մարզ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Սկոլկովո (Մոսկվայի մարզ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան