«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2007 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաuտատել Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2.1. Մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):
(2.1-ին կետը լրաց. 02.08.07 N 871-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 27-ին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված uեփականության կամ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով oգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
5. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
6. Լիցենզավորող հանձնաժողովն ուuումնաuիրում է ներկայացված փաuտաթղթերի փաթեթը, որոշում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտով (N 1 ձև) պահանջվող փաստաթղթերը:
7.1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (ներդիրներ) (այսուհետ՝ ներդիր): Լիցենզիան տրամադրվում է ներդիրի հետ միասին: Լիցենզիայի հետ միաժամանակ ներդիր ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է N 4 ձևով սահմանված փաստաթղթերը:
(7.1-ին կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
7.2. Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(7.2-րդ կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
8. Թղթային եղանակով փաստաթղթերը ներկայացնելիս՝ կազմակերպությունը պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնք պատճենների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին:(8-րդ կետը խմբ. 24.11.11 N 1779-Ն)
8.1. Փոստով հայտ ներկայացնելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը հանձնվում է ներկայացված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո` դրանց նույնական լինելու դեպքում: Փաստաթղթերը նույնական չլինելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը չի տրամադրվում, և լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է ճանաչվում։
(8.1-ին կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
9. Հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով:
(9-րդ կետը փոփ. 12.03.09 N 271-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 24.11.11 N 1779-Ն)
11. Ներդիր ստանալու համար լիցենզավորված կազմակերպությունը ներկայացնում է N 4 ձևով սահմանված փաստաթղթերը:
(11-րդ կետը փոփ. 12.03.09 N 271-Ն, խմբ. 24.11.11 N 1779-Ն)
12. Ներդիրների հատկացման պարտադիր պայման է uեփականության կամ oգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածք, բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների, որտեղ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովվել պայմանագրային հիմունքներով (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքից, որոնց ավտոմոբիլների կայանման ապահովման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա: Հավաքակայանի անհրաժեշտ պայմաններն են`
1) ավտոմոբիլների կայանատեղիի առկայությունը` մեկ ավտոմոբիլի կայանման համար առնվազն 20 քառ. մետր մակերեսով, որի մեջ չի մտնում դիտափոսի կամ էստակադայի համար հատկացված տարածքը.
2) ավտոմոբիլների` ուղևորափոխադրումների դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը.
3) վարորդների ամենoրյա բուժզննման կետի առկայությունը:
(12-րդ կետը փոփ., լրաց. 12.03.09 N 271-Ն, խմբ., փոփ. 24.11.11 N 1779-Ն)
12.1. Լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրությունն իրականացվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Կազմակերպությունը լիցենզավորող մարմին է ներկայացնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի, և կազմակերպության հավաքակայանի լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք՝ համաձայն N 13 ձևի: Հավաքակայանների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են հավաքակայանների մասին ռեգիստրում: Ռեգիստրի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(12.1-ին կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
13. Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզավորող հանձնաժողովից ստանալով տեղեկանք` համաձայն N 5 ձևի, ներկայացնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ստանում է ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին տեղեկանքը` համաձայն N 6 ձևի, և ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին` լիցենզիայի ներդիրում` համաձայն N 7 ձևի, նշելու համար:
Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզիայի ներդիր ստանում է N 6 ձևի տեղեկանքը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(13-րդ կետը խմբ. 12.03.09 N 271-Ն, լրաց. 24.11.11 N 1779-Ն)
13.1. Լիցենզավորված կազմակերպությունը ներդիրի ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, սահմանված կարգով ստանում է ավտոմոբիլի դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը և դրա պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին:
(13.1 կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
14. Դեղին հիմնագույնի համարանիշը հատկացվում է ներդիրի առկայության դեպքում:
15. (կետն ուժը կորցրել է 24.11.11 N 1779-Ն)
16. Ներդիրն ուժի մեջ է, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել), ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
(16-րդ կետը փոփ. 24.11.11 N 1779-Ն)
17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:
(17-րդ կետը խմբ. 24.11.11 N 1779-Ն)
18. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:
19. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) միաժամանակ ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:
20. Արգելվում է ներդիրների փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլների:
20.1. Մարդատար տաքսի-ավտոմոբիլի սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կապակցությամբ՝ կազմակերպությունը, իսկ դատարանի համապատասխան վճռի հիման վրա տրանսպորտային միջոցի օտարման դեպքում և լիցենզիայի կասեցման ընթացքում տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի լուծման դեպքում՝ դրա սեփականատերը դիմում է լիցենզավորող մարմնին` ներկայացնելով փոփոխության հիմքերը և ավտոմոբիլին հատկացված լիցենզիայի ներդիրի բնօրինակը: Լիցենզավորող հանձնաժողովը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք` համաձայն NN 9 և 10 ձևերի՝ դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանությանը հանձնելու համար: Մարդատար-տաքսի ավտոմոբիլն այդպիսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշները, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում ճանապարհային ոստիկանություն:
(20.1-ին կետը լրաց. 12.03.09 N 271-Ն, 15.09.11 N 1380-Ն, խմբ. 24.11.11 N 1779-Ն)
20.2. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան` տրամադրելով տեղեկանք` համաձայն N 11 ձևի:
(20.2-րդ կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
20.3. Լիցենզավորված կազմակերպության կողմից ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնված դեղին հիմնագույնի համարանիշերը (եթե դրանք պիտանի են օգտագործման համար) հանձնելու պահից 2 ամսվա ընթացքում ավտոմոբիլի փոխարինման կամ համալրման դեպքում տվյալ կազմակերպությանը հատկացվում են անվճար:
(20.3-րդ կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
20.4. Ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը և գրանցման ժամանակավոր կտրոնը հանձնելու և հիմնական համարանիշերն ստանալու համար ավտոմոբիլը ներկայացնելը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չի պահանջվում:
(20.4-րդ կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
20.5. Լիցենզավորող մարմինն առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ճանապարհային ոստիկանությանն է տրամադրում տեղեկատվություն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներդիրներն ուժը կորցրած ճանաչվելու մասին՝ համաձայն N 12 ձևի, որի 8-րդ սյունակը լրացվում է ճանապարհային ոստիկանության կողմից և 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է լիցենզավորող մարմին։
(20.5-րդ կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
22. (կետն ուժը կորցրել է 24.11.11 N 1779-Ն)
23. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը և վարորդի անունը, ազգանունը):
(23-րդ կետը փոփ., լրաց. 24.11.11 N 1779-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
24. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված անձին հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:
24.1. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի կողմից և կնքվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն՝ իր անվանմամբ կլոր կնիքով:
(24.1-ին կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
25. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
25.1. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացվում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի և ներդիրների բնօրինակները:
(25.1-ին կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ
(գլուխը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
26. Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի (ներդիրների) ստացման մասին հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 23-րդ կետով սահմանված պահանջներին:
(26-րդ կետը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու______________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Գտնվելու վայրը _________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը _____
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:
Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:
Հայտատու _______________________________________________________
(պաշտոնը)
___________________ |
__________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_____ __________________ 20 թ.
(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, խմբ. 24.11.11 N 1779-Ն)
Ձև N 2
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու նպատակով:
Հայտատու __________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
___________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ ___________________________________________
_________________________________________________________
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:
Հայտատու |
___________________ |
__________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_____ __________________ 20 թ.
(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, խմբ. 24.11.11 N 1779-Ն)
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը)
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ավտոմոբիլի | ||||||||
NN ը/կ |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
դեղին հիմնագույնի համարանիշը* |
ուղեսրահում ուղևորին տեսանելի մասում տեղադրված է տաքսամետր (սակաչափիչ) |
թափքի կողային մասում առկա է շախմատաձև տարբերանշմամբ գծանշում |
ուղեսրահում առկա է զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ |
տանիքին առկա է «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան |
ուղեսրահում առկա է տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
||||||||
2. |
||||||||
3. |
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են: Կեղծ տվյալներ ներկայացնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին տեղյակ եմ:
Հայտատու |
___________________ |
__________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_____ __________________ 20 թ.
(ձևը փոփ. 12.03.09 N 271-Ն, 17.02.11 N 140-Ն, խմբ. 24.11.11 N 1779-Ն)
Ձև N 4
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ (N 2 ձև)
2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք (N 3 ձև)
3. Կազմակերպության հավաքակայանի լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք (N 13 ձև)
4. Ավտոմոբիլների տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը
5. Ավտոմոբիլի սեփականության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը
6. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում՝ օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը
7. Ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ արտադրողի կողմից տրված տեխնիկական անձնագրի կամ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը
8. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագրի պատճենները՝ բացառությամբ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում են ավտոմոբիլի տեխնիկական և վարորդի առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների ապահովումը հավաստող փաստաթղթերի պատճենները (լիցենզավորված կազմակերպության հետ կնքված նախաուղերթային սպասարկման պայմանագիր, մեխանիկի և բուժաշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիր և այլն):
(ձևը փոփ., լրաց. 12.03.09 N 271-Ն, խմբ. 24.11.11 N 1779-Ն)
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
_____ _______________ 200 Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը_______________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը _________________________________________________
Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման համարը, ամսաթիվը _________________________________________________
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ __________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը)
|
(ձևը խմբ. 12.03.09 N 271-Ն)
Ձև N 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ___________ 200 Թ. N________ՏԵՂԵԿԱՆՔԻ
ՀԱՄԱՁԱՅՆ________________________________________ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
NN |
Ավտոմոբիլի | ||
մակնիշը |
հաշվառման |
դեղին | |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
_________________________ |
_____________________ |
Կ.Տ.
Ձև N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԾ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՆԵՐԴԻՐ N 00000
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ________________________________________________________ (նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը _________________________ _________________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը _____________________________________ ________________________________________________________
Ավտոմոբիլի մակնիշը___________________________________________
Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը ________________________________
Դեղին հիմնագույնի համարանիշը ___________________________________
Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)________________________________
Ներդիրը տալու ամսաթիվը _______________________________________
Ներդիրի գործողության ժամկետը ___________________________________
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)» |
(ձևը խմբ. 12.03.09 N 271-Ն, փոփ. 24.11.11 N 1779-Ն)
Ձև N 8
Հ Ա Մ Ա Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
(ձևն ուժը կորցրել է 24.11.11 N 1779-Ն)
Ձ և N 9
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
____________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
ավտոմոբիլի (ավտոմոբիլների) սեփականատիրոջ փոփոխության մասին
Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ ________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար _____________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը) |
(ձևը լրաց. 12.03.09 N 271-Ն)
Ձ և N 10
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____ ________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու մասին
Տրվում է նշված ավտոմոբիլին հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը հանձնելու համար:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար ___________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը) Տեղեկանքն ուժի մեջ է 5 աշխատանքային օրվա ընթացքում: |
(ձևը լրաց. 12.03.09 N 271-Ն, 24.11.11 N 1779-Ն)
Ձ և N 11
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
ավտոմոբիլի և դրան հատկացված լիցենզիայի ներդիրի փոխարինման մասին
Լիցենզավորող մարմնի ներդիրը տրամադրելու որոշման համարը, ամսաթիվը ____
Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ ________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը) |
(ձևը լրաց. 12.03.09 N 271-Ն)
Ձև N 12
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
NN |
Կազմա-կեր-պության անվա-նումը |
Մակնիշը (տիպարը) |
Ներ-դիրի հա-մարը |
Հաշվառ-ման համա-րանիշը (դեղին) |
Հաշվառման համարանիշը (սպիտակ) |
Ներդիրն ուժը կորցրած ճանաչելու հրամանի համարը և ամսաթիվը |
Հանվել է հաշվառումից (լրացվում է ՀՀ ՃՈ-ի կողմից) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
|||||||
2. |
|||||||
3. |
|||||||
4. |
|||||||
5. |
|||||||
6. |
|||||||
7. |
|||||||
8. |
|||||||
9. |
|||||||
10. |
|||||||
11. |
|||||||
12. |
|||||||
13. |
|||||||
14. |
|||||||
15. |
|||||||
16. |
|||||||
17. |
|||||||
18. |
|||||||
19. |
|||||||
20. |
|||||||
21. |
(ձևը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
Ձև N 13
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
___________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը)
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպության | ||||
հավաքա-կայանի հասցեն |
հավաքա-կայանի տարածքի չափը |
ստացած ներդիր-ների քանակը |
հավաքակայանի տարածքում վարորդների ամենօրյա բուժզննման կետի առկայությունը |
հավաքակայանի տարածքում ավտոմոբիլների` տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը |
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են: Կեղծ տվյալներ ներկայացնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին տեղյակ եմ:
Հայտատու |
___________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ __________________ 20 թ.
(ձևը լրաց. 24.11.11 N 1779-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 12.03.09 N 271-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, լրաց. 15.09.11 N 1380-Ն, լրաց., խմբ., փոփ. 24.11.11 N 1779-Ն)
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՏԾ N 00000
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ___________________________________________________________ (նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)
Տրվում է _____________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) __________________________________________ (գտնվելու (բնակության) վայրը)
Լիցենզիան տալու ամսաթիվը` ___ ________ 200 թ.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ______________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
(հավելվածը խմբ. 12.03.09 N 271-Ն, փոփ. 24.11.11 N 1779-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
* - Ծանոթություն - |
համաձայն Արդարադատության նախարարության թիվ 41 պաշտոնական տեղեկատվության սույն որոշումն ուժի մեջ է մտնում 07.07.2007 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.12.2014, N 1471-Ն | 06.01.2015, N 655-Ն | |
24.11.2011, N 1779-Ն | 22.06.2012, N 655-Ն | |
15.09.2011, N 1380-Ն | 22.10.2011, N 655-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 655-Ն | |
12.03.2009, N 271-Ն | 11.04.2009, N 655-Ն | |
02.08.2007, N 871-Ն | 09.08.2007, N 655-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|