Գլխավոր տեղեկություն
Номер
N 752-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (05.07.2012-04.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2012.07.04/9(40) Հոդ.822.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2012
Дата вступления в силу
05.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2012 թվականի N 752-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտար հողամասը (որից` 1.25 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 3 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 1 հավելվածի, Դրախտիկ համայնքին հարակից տարածքից 5.0 հեկտար հողամասը (որից` 2.7 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 4 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 2 հավելվածի, Լճաշեն համայնքին հարակից տարածքից 1.37 հեկտար հողամասը (ամբողջ հողատարածքը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ներքև) տրամադրել հանրային լողափի (N 5 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 3 հավելվածի, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից 3.3 հեկտար հողամասը (որից` 0.77 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 6 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 4 հավելվածի, Նորատուս համայնքին հարակից տարածքից 0.78 հեկտար հողամասը (հողատարածքն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 7 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 22

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 752-Ն որոշման

ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԱԾՔ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 752-Ն որոշման

ԴՐԱԽՏԻԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 752-Ն որոշման

ԼՃԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 752-Ն որոշման

ԾՈՎԱԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 752-Ն որոշման

ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2020, N 1116-Ն 04.07.2020, N 752-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան