ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2012 թվականի N 694-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 694-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
այդ թվում՝ |
|||
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
- |
- |
- |
այդ թվում՝ |
|||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
- |
այդ թվում՝ |
|||
2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր |
2,348,953.2 |
2,348,953.2 |
9,737,943.8 |
որից` |
|||
Այլ վարկառուներից |
2,348,953.2 |
2,348,953.2 |
9,737,943.8 |
այդ թվում՝ |
|||
Կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր |
2,348,953.2 |
2,348,953.2 |
9,737,943.8 |
այդ թվում` |
|||
«Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանցից |
25,545.3 |
25,545.3 |
73,762.0 |
«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամ |
201,441.9 |
201,441.9 |
390,922.0 |
ՀՀ կենտրոնական բանկի Գերմանահայկական հիմնադրամ |
- |
- |
5,285,714.3 |
«Հայաերոնավիգացիա» ՓԲԸ |
257,700.0 |
257,700.0 |
257,700.0 |
«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ |
567,165.1 |
567,165.1 |
1,135,605.2 |
«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ |
568,440.0 |
568,440.0 |
1,136,880.0 |
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ |
723,570.0 |
723,570.0 |
1,447,178.5 |
«Թամարա Ֆրութ» ՓԲԸ |
5,090.9 |
5,090.9 |
10,181.8 |
2.6. Այլ |
(2,348,953.2) |
(2,348,953.2) |
(9,737,943.8) |
որից` |
|||
կայունացման դեպոզիտային հաշվի համալրում |
(2,348,953.2) |
(2,348,953.2) |
(9,737,943.8) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|