Գլխավոր տեղեկություն
Номер
N 400-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.445
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2012
Дата вступления в силу
28.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 400-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման տեղեկատվական բազայի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 11-րդ կետը «պետական եկամուտների կոմիտե ներկայացված» բառերից հետո լրացնել «հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկների (շահութահարկի պարզեցված հաշվարկների), ինչպես նաև» բառերով,

բ. 15-րդ կետի 3-րդ ենթակետը «ֆինանսական հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկները (շահութահարկի պարզեցված հաշվարկները)» բառերով,

գ. 30-րդ կետում «մինչև ընթացիկ տարվա հուլիսի 15-ը» բառերը փոխարինել «վերջիններիս ստացման օրվանից մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հունիսի 25-ը» բառերով,

դ. 37-րդ կետի 2-րդ ենթակետը «ֆինանսական հաշվետվությունները,» բառերից հետո լրացնել «շահութահարկի (շահութահարկի պարզեցված) և» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ սյունակներով.

 

«

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթը (հազ. դրամ)

Զուտ շահույթը (վնասը) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը (հազ. դրամ)

Շահութահարկի գծով ծախսը (փոխհատուցումը)
(հազ. դրամ)

 4.1

4.2

4.3

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան