Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.437
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2012
Дата вступления в силу
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 384-Ն


 ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 31-ի N 266 և հոկտեմբերի 1-ի N 920 որոշումների պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից իրացման նպատակով վարձակալության հանձնված 58 միավոր «ՆՅՈՒ ՀՈԼԼԱՆԴ 55-56 ԴՏ» (NEW HՕLLAND 55-56 DT) մակնիշի տրակտորներն իրենց գյուղգործիքներով հետ վերցնելը և մեկ միավորի համար 400,0 հազ. դրամ գնով` ուղղակի վաճառքի ձևով, վեցամսյա ժամկետում` վարձակալական պայմանագրերի պահանջներին համապատասխան հաշվարկված վարձավճարներն ու հնարավոր տույժերը վճարած վարձակալներին վաճառելը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պակասեցնել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թիվը` նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չբավարարող կամ ձեռքբերումից հրաժարվող վարձակալների վարձակալած տրակտորներն իրենց գյուղգործիքներով իրացնել դասական աճուրդով` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 134-Ն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված աճուրդի իրականացման ընթացակարգը, մեխանիզմները և շահառուների ընտրության չափորոշիչները:

3. Աճուրդի մեկնարկային գինը մեկ միավոր տրակտորի համար` իր գյուղգործիքներով, սահմանել 400,0 հազ. դրամ:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից ստացված միջոցները, համաձայն «Պարենային արտադրության աճ (2KR)» ծրագրի շրջանակներում 2000 թվականի ապրիլի 3-ին Ճապոնիայի կառավարության ի դեմս` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICS) և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրված միջազգային պայմանագրի, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում համապատասխան դրամաշնորհի համար բացված հաշվեհամարներին և սահմանված կարգով օգտագործվում գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

5. Սահմանել, որ «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեխնիկայի օտարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհների հաշվին ստացված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա օտարման մասին» N 1215-Ն որոշման 5-րդ կետի պահանջներին համապատասխան:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան