Գլխավոր տեղեկություն
Номер
N 372-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2012-06.04.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.11/19(893) Հոդ.369
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2012
Дата вступления в силу
12.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 372-Ն


 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2012 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 372-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

1. Երևան քաղաքում իրականացվող` հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 քառ. մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), հյուրանոցային տնտեսության օբյեկտների, վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար արտոնագրային վճարների հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ`

Գոտի

Տարածք

Առաջին

Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով սկսած` Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետ Իսահակյան փողոցով մինչև Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև Անտառային փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան, այնուհետ` Տերյան և Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի պուրակը, Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի և Նալբանդյան փողոցներով մինչև Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով մինչև Մաշտոցի պողոտա:

Երկրորդ

Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետ Չարենցի և Նար-Դոսի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցով, Արշակունյաց պողոտայով մինչև Արշակունյաց 2-րդ նրբանցքի հետ հատվելը, Արշակունյաց 2-րդ նրբանցքով, Արտաշատի ջրանցքով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետ Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, այնուհետ Պարոնյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի փողոցով մինչև Ուրուգվայի հրապարակ, կրկին Պարոնյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի փողոց, Այգեձորի փողոցով մինչև Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցք, Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցքով, Մարշալ Բաղրամյանի 3-րդ անցուղով, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, այնուհետ Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ հատվելը:

Այլ

Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և երկրորդ գոտիներում չընդգրկված տարածք՝ բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետով ներկայացված տարածքի:

2. Երևան քաղաքում հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 քառ. մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների) կազմակերպման գործունեության համար՝ բացի սույն հավելվածի 1-ին կետով սահմանված տարածքներից`

1) առաջին գոտու տարածքում ներառվում են նաև Մյասնիկյան պողոտան և Աճառյան փողոցները` մինչև Աճառյան 2-րդ փակուղու հետ հատվելը, և Հրազդանի կիրճն ամբողջությամբ.

2) երկրորդ գոտու տարածքում ներառվում են նաև Լենինգրադյան և Ջանիբեկյան փողոցներն ու Սիլիկյան թաղամասը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան