Գլխավոր տեղեկություն
Номер
N 151-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2012
Дата вступления в силу
23.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2012 թվականի N 151-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Հայաստանի էներգախնայողության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի էներգախնայողության ծրագրի համար Գլոբալ բնապահպանական հիմնադրամից Համաշխարհային բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 1.82 մլն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի շուրջ բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համապատասխան փաստաթղթեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 22-ի N 151-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Մովսիսյան   

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հայկական պատվիրակության ղեկավար)

   
Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

   
Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան