ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2012 թվականի N 650-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին և 33.2-րդ կետերով.
«33.1. Սահմանել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասերի առավելագույն չափ`
ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների համար` 1000 քառ. մետր,
բ) հասարակական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնակին,
գ) արտադրական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի եռակին:
33.2. Որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում ավելի մակերեսով հողամասի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով:».
2) 34-րդ կետը «կադաստրային արժեքով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկի չափով» բառերով.
3) 35-րդ կետի «ե» ենթակետը «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկի» բառերով.
4) 36-րդ կետը «կադաստրային արժեքը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկը» բառերով.
5) 41-րդ կետը «կադաստրային արժեքով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 29 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|