Գլխավոր տեղեկություն
Номер
N 418-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.05.2012
Дата вступления в силу
11.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2012 թվականի N 418-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅՈՍՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային ցուցահանդեսին, ցուցահանդեսի բացման արարողությանը (2012 թվականի մայիսի 12-ին), ինչպես նաև ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվա միջոցառումներին (2012 թվականի մայիսի 15-ին) մասնակցելու նպատակով Յոսու (Հարավային Կորեայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Պետրոսյանի` Յոսու գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Յոսու գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Ա. Պետրոսյանինը՝ Յոսու գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2012 թվականի մայիսի 14-15-ի գիշերավարձը՝ ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից.

2) Ռ. Հարությունյանինը, Հ. Թումանյանինը, Ռ. Չախոյանինը և Հ. Խանջյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1921-Ա որոշմամբ սահմանված` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար նախատեսված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո» ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Յոսու գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 10-ի N 418-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՅՈՍՈՒ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2012 թվականի մայիսի 10-16-ը)

Ռ. Հարությունյան

- «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (2012 թվա կանի մայիսի 10-16-ը)

Հ. Թումանյան

- «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի ղեկավար (2012 թվականի ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ը) (համաձայնությամբ)

Ռ. Չախոյան

- «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի անդամ (2012 թվա կանի մայիսի 2-21-ը) (համաձայնությամբ)

Հ. Խանջյան

- «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի անդամ (2012 թվա կանի մայիսի 7-16-ը) (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան