ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2012 թվականի N 199-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-12/01» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՉԱՓԱԲԱԺԻՆ 1՝ «Հ-184, Մ-3-ՆՈՐԱՇԵՆ-ՍԱՐՉԱՊԵՏ (ՆՈՐԱՇԵՆ-ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՏՎԱԾ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «ՏԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-12/01» ծածկագրով բաց ընթացակարգի գնման գնահատող հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 9-ի և հունվարի 17-ի նիստերով հաստատված «ՏԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-12/01» ծածկագրով բաց ընթացակարգի գնման չափաբաժին 1՝ «Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ» գնման ընթացակարգի արդյունքները` հաղթող ճանաչելով «Իջևանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությունը` 697,043,576 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պայմանագրային գումարով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 27 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|