Գլխավոր տեղեկություն
Номер
N 94-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.2012
Дата вступления в силу
11.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 94-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ճամբարակ» կինոթատրոնի (Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոն) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փող., N 73) 1193,4 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել մրցույթով:

2. Սահմանել`

1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի օգոստոսի 16-ին գնահատված արժեքը` 8472 հազ. դրամ.

2) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 8472 հազ. դրամ.

3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2080 հեկտար հողատարածքը՝ իր կադաստրային արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 515376 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

2) ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով.

3) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` մեկամսյա ժամկետում՝ համայնքային բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10
Երևան