ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 փետրվարի 2012 թ. |
թիվ 24-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 10 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի փետրվարի 3-ի թիվ 7 արձանագրություն) և քննարկելով «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի օգոստոսի 5-ի հայտը, 2011 թվականի օգոստոսի 25-ի, 2011 թվականի դեկտեմբերի 21-ի, 2012 թվականի հունվարի 13-ի և 2012 թվականի հունվարի 16-ի դիմումները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 10 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Սեբաստիա 141/5 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. փետրվարի 9 |