Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.01.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2012
Дата вступления в силу
01.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2012 թվականի N 54-Ա

 

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2012 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը գործուղել Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)` «Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը` միգրացիայի կառավարումը Հայաստանում ուժեղացնելու նպատակով» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ճանաչողական այց կատարելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի և Գ. Եգանյանի՝ Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի՝ Ստոկհոլմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 31

Երևան