Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.04.02/9(422) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.02.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
09.02.2012
Дата вступления в силу
10.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

7 փետրվարի 2012 թ.

 թիվ 30-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ» Ա/Ձ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 724) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկարագրական մաս

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 2012 թվականի հունվարի 9-ի թիվ 724/3 արձանագրությամբ արձանագրվել է «Մարինե Ասատրյան» Ա/Ձ (լիցենզիա թիվ 724) փոխանակման կետի (այսուհետ նաև՝ փոխանակման կետ) կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.

Փոխանակման կետի կողմից իրականացված 500 ԱՄՆ դոլարի առքի գործարքի կատարման պահին անդորրագիր չի տրամադրվել։

Նշված փաստը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 75-րդ կետի պահանջների խախտմանը։

Պատճառաբանական մաս

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փոխանակման կետի նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման վարույթի ընթացքում պարզել է, որ սույն որոշման նկարագրական մասում նշված խախտումը հայտնաբերելուց առաջ՝ վերջին մեկ տարվա ընթացքում արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար փոխանակման կետի նկատմամբ կիրառվել են.

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի ապրիլի 19-ի թիվ 1/394-Ա որոշմամբ նախազգուշացում՝ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով,

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1/945-Ա որոշմամբ լիցենզիայի գործողության կասեցում՝ 10 օր ժամկետով։

Արձանագրված խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 2012 թվականի հունվարի 10-ի թիվ 13-22/0003-12 ծանուցմամբ փոխանակման կետին ուղարկվել է խախտման արձանագրությունը, տեղեկացվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին՝ փոխանակման կետի կողմից խախտման հարցի քննարկմանը մասնակցելու վերջինիս իրավունքի մասին, առաջարկվել է ներկայացնել գրավոր բացատրություններ։ Հաշվի առնելով, որ համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի արձանագրված խախտումը թույլ տալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փոխանակման կետի նկատմամբ նշանակում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորս հազարապատիկի չափով կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան, ուստի ծանուցմամբ փոխանակման կետին առաջարկվել է ներկայացնել նաև վերը նշված պատասխանատվության միջոցներից իր կողմից նախընտրելի պատասխանատվության միջոցը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության կողմից սկսված վարույթին փոխանակման կետը չի առարկել և 2012 թվականի հունվարի 23-ի ժ. 15.19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկել է հաղորդագրություն՝ հայտնելով, որ որպես պատժամիջոց նախընտրել է լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասերը, հաշվի առնելով պատժամիջոցի վերաբերյալ փոխանակման կետի դիրքորոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի Եզրակացությունը (2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Մարինե Ասատրյան» Ա/Ձ (լիցենզիա թիվ 724) փոխանակման կետի կողմից սույն որոշման նկարագրական մասում նշված խախտումը թույլ տալու համար՝ ուժը կորցրած ճանաչել փոխանակման կետի գործունեության լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վերադարձնել տրամադրված լիցենզիան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում փոխանակման կետ մուտքագրվելու կամ փոխանակման կետի՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը։

4. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. փետրվարի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան