Գլխավոր տեղեկություն
Номер
N 308-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.29/17(891).1 Հոդ.324.14
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2012
Дата вступления в силу
30.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 308-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2012-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`

1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը մշակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` հաստատման.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 308-Ն որոշման

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹԹ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան