ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2011 թվականի N 1840-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի օգոստոսի 27-ին և նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն փոխանցված KLQ6770G մոդելի 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը նվիրաբերվում են «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս կողմից Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպելու պայմանով:
(2-րդ կետը փոփ. 01.03.12 N 214-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոբուսների և դրանց պահեստամասերի նվիրաբերության պայմանագրի կնքումը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ: Պայմանագրում նախատեսել, որ ավտոբուսները կարող են օտարվել բացառապես բաժնետերի որոշմամբ և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(3-րդ կետը փոփ., լրաց. 01.03.12 N 214-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 26 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.03.2012, N 214-Ա | 03.03.2012, N 1840-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|