Գլխավոր տեղեկություն
Номер
N 486-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.05.2012-22.12.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.614
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2011
Дата вступления в силу
12.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 486-Ն

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ P120238 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացման համար ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի P120238 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Ազգային ժողովի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացում» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի P120238 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման նախաբանում նշված ծրագրի՝

1) տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին (համաձայնությամբ).

2) ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 486-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ P120238 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Վ. Գասպարյան  

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար 

(կառավարման խորհրդի նախագահ) 

(համաձայնությամբ)

   
Լ. Մարտիրոսյան     

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական

(համաձայնությամբ)

   
Հ. Զորյան  

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (համաձայնությամբ)

   
Հ. Մկրտչյան  

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարիչ (համաձայնությամբ)

(Հավելվածը խմբ. 26.01.12 N 59-Ն, 26.04.12 N 510-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան