Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-317-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.21/16(890) Հոդ.257
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.02.2012
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
27.02.2012
Дата вступления в силу
31.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերահսկիչ մարմինների և տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1002 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Ս. Նիկոյան


27 փետրվարի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-317-Ն