Գլխավոր տեղեկություն
Номер
N 552-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.16/25(899) Հոդ.622
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.05.2012
Дата вступления в силу
17.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2012 թվականի N 552-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ և «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսական տեսչական վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի վարչության, որի կապակցությամբ 1-ին կետում «Ֆինանսական տեսչական վարչություն» բառերը հանել, իսկ 3-րդ կետը լրացնել «Ներքին աուդիտի վարչություն» բառերով.

2) N 4 հավելվածում «Ռազմատեղեկագրական բաժին» բառերը փոխարինել «Ռազմատեղագրական բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 10

Երևան