Գլխավոր տեղեկություն
Номер
N 474-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2011
Дата вступления в силу
03.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 474-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653 –AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730–AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի փոխառության համաձայնագրերի շրջանակներում կառուցված և վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

1) 189 980 585 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.

2) 804 031 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել Վայոց ձորի մարզի Վայք, Շիրակի մարզի Ախուրյան, Լոռու մարզի Շահումյան համայնքներին և Թալին քաղաքի «Համայնքների զարգացում» հասարակական կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի.

3) 464 926 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությանը` համաձայն N 3 հավելվածի.

4) 749 860 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով համակարգչի լրակազմն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

5) 1 466 702 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիվա-21213» մակնիշի ավտոմեքենան` 1998 թվականի արտադրության (թափքը` N 1386729, շարժիչը` N 5324184), ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդ» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 1 725 162 187 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով համապատասխան համայնքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 4 հավելվածի:

3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 125 459 433 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Քաղցրաշեն-Նարեկ միջհամայնքային ավտոճանապարհի հաշվեկշռային արժեքը:

4. Թույլատրել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից 50 695 034 դրամն օգտագործել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի միջոցներով իրականացված շինարարական և նախագծային աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով` համաձայն N 5 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների և կազմակերպությունների ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:

 7. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումը` իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:

(7-րդ կետը փոփ., լրաց. 25.08.11 N 1214-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 2
Երևան

 

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 474-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Արարատի մարզի Բերդիկ համայնքում հորատված խորքային հորը` 31700784 դրամ արժեքով` համայնքին

 

Արարատի մարզի Արտաշատ համայնքում հորատված խորքային հորը` 31462754 դրամ արժեքով` համայնքին

 

Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում հորատված արտեզյան հորը` 22576628 դրամ արժեքով` համայնքին

 

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում հորատված 2 խորքային հորը` 60090487 դրամ արժեքով` համայնքին

 

Արմավիրի մարզի Արտամետ համայնքում հորատված խորքային հորը` 44149929 դրամ արժեքով` համայնքին

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
  
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 474-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Վայոց Ձորի մարզի Վայք համայնքին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքին, Լոռու մարզի Շահումյան համայնքին ԵՎ Թալին քաղաքի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությանը նվիրաբերվող գույքի

(Վերնագիրը փոփ. 26.01.12 N 60-Ա)

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Վայոց ձորի մարզի Վայք համայնք

Շիրակի մարզի Ախուրյան համայնք

Լոռու մարզի Շահումյան համայնք

Արագածոտնի մարզի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական ՀԿ

քանակը

արժեքը

հաշվեկշռա-յին արժեքը

քանակը

արժեքը

հաշվեկշռա-յին արժեքը

քանակը

արժեքը

հաշվեկշռա-յին արժեքը

քանակը

արժեքը

հաշվեկշռային արժեքը

1.

Գրասեղան

                 

2

28 698

 

2.

Բազկաթոռ

                 

1

5 538

 

3.

Աթոռ

                 

8

113 864

 

4.

Գրապահարան

           

2

14 350

 

4

28 700

 

5.

Բազկաթոռ

     

1

7 794

       

1

7 794

 

6.

Պահարան` ֆայլի

     

1

6 522

       

1

6 522

 

7.

Կախիչ

     

1

2 283

       

1

2 283

 

8.

Դիմադիր` սեղանի

     

1

6 522

       

1

6 522

 

9.

Գրատախտակ

                 

1

1 631

 

10.

Գրասեղան

1

25 303

0

     

1

25 303

       

11.

Աթոռ

1

14 233

0

13

185 029

 

12

170 796

       

12.

Պահարան

1

34 791

0

                 

13.

Գրասեղան

     

1

17 035

             

14.

Գրասեղան

     

3

27 393

             

15.

Գրասեղան

           

4

49 568

       

16.

Գրասեղան

           

2

15 558

       

Ընդամենը

 

74 327

0

 

252 578

0

 

275 575

0

 

201 551

0

(Հավելվածը փոփ. 26.01.12 N 60-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
  
 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 474-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ԵՎ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությանն ամրացվող գույքի 

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

«ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

«ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալություն

քանակը

արժեքը

հաշվե-կշռային արժեքը

քանակը

արժեքը

հաշվե-կշռային արժեքը

քանակը

արժեքը

հաշվե-կշռային արժեքը

1.

Գրասեղան

     

3

75 909

0

     

2.

Աթոռ

10

142 330

0

6

85 398

0

4

56 932

0

3.

Բազկաթոռ

2

16 306

0

2

16 306

0

     

4.

Գրապահարան

1

7 174

0

1

7 174

0

1

7 174

0

5.

Գրասեղան

           

2

24 784

0

6.

Գրասեղան

3

25 439

0

           

Ընդամենը

 

191 249

0

 

184 787

0

 

88 890

0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
  
 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 474-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վերականգնված ջրատարը` 137943118 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 190208799 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Նարեկ համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 45660793 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի վերականգնված ջրատարը` 51991160 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Սիսավան համայնքի վերականգնված ջրատարը` 42427981 դրամ արժեքով

 

Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի վերականգնված ջրատարը` 66960181 դրամ արժեքով

 

Կոտայքի մարզի Արզական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 67870702 դրամ արժեքով

 

Սյունիքի մարզի Աղիտու համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցը՝ 52957072 դրամ արժեքով

 

Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի վերականգնված ջրատարը` 9640859 դրամ արժեքով

 

Սյունիքի մարզի Լեհվազ համայնքի վերականգնված ջրատարը` 9872838 դրամ արժեքով

 

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վերականգնված ջրատարը` 4451912 դրամ արժեքով

 

Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի վերականգնված ջրատարը` 36054077 դրամ արժեքով

 

Լոռու մարզի Դսեղ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 81039492 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 169003192 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Արտաբույք համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 48980990 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 62528102 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 57814948 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5642648 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Սերս համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5302490 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի վերականգնված ջրատարը` 1837446 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ջրատարը` 2783376 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի վերականգնված ջրատարը` 5390741 դրամ արժեքով

 

Տավուշի մարզի Արճիս համայնքի տարածքում Դեբետ գետի հունի ամրացումը` 19113984 դրամ արժեքով

(Հավելվածը խմբ. 26.01.12 N 60-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
  
 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 474-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» ԵՎ «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի միջոցներով իրականացված շինարարական ԵՎ նախագծային աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի

 

NN
ը/կ

Հիմնարկի և պայմանագրի անվանումը

Կրեդիտորական պարտքը (դրամ)

1

2

3

1.

«Արևշատ Ա» ՍՊԸ
Ավշար գյուղի ջրամատակարարում

134 280

2.

«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի ոռոգման ինքնահոս ջրագծի տակ գտնվող ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնում

328 680

3.

«Գազկոմշին»ՍՊԸ
ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն և Արաքսավան գյուղերի գազաֆիկացում

51 480

4.

«Ջրատարնախագիծ» ՍՊԸ
ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու գյուղի 130 հա հողերի ոռոգման փոխարինումն ինքնահոս եղանակով և ներտնտեսային ցանցի վերականգնում

149 400

5.

«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ
ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն - Նարեկ միջհամայնքային ավտոճանապարհի վերականգնում

262 800

6.

«Դորոժնիկ» ՍՊԸ
ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ և Զառիթափ գյուղերի գազաֆիկացում

10 132 859

7.

«Դորոժնիկ» ՍՊԸ
ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում

6 287 760

8.

«Աշոկ շինարարական ֆիրմա» ՍՊԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի 32 հա հողերի ոռոգումը նոր խորքային հորով

573 363

9.

«Գրիար» ՓԲԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ոռոգվող հողերի ջրապահովվածության բարձրացում

755 573

10.

«Գրիար» ՓԲԸ
ՀՀ Տավուշի մարզի Կոթի, Ոսկևան, Ոսկեպար և Բաղանիս համայքներում հողերի ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում` 1-ին փուլ

29 520 000

11.

«Հիդրո» ԱԿ
ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու գյուղի 130 հա հողերի ոռոգման փոխարինումն ինքնահոս եղանակով և ներտնտեսային ցանցի վերականգնում

2 498 839

Ընդամենը

50 695 034

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան