Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 31-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.12/14(888) Հոդ.65
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.02.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
10.02.2012
Дата вступления в силу
01.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 փետրվարի 2012 թ.

թիվ 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգը դարձնել առավել արդյունավետ և իրականացնել այն միասնական ձևով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 15-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) առաջին պարբերությունից հանել «կամ հեռախոսով» բառերը,

2) 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հերթագրվելու համար թեկնածուները հայտնում են հետևյալ տեղեկությունները.

ա. անուն, ազգանուն,

բ. որակավորման տեսակ,

գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

դ. հեռախոսահամար,

ե. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,

զ. էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) հասցեն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան