Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-315-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.21/16(890) Հոդ.255
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.02.2012
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
27.02.2012
Дата вступления в силу
31.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան (կից առարկությամբ)՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1001 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Ս. Նիկոյան


27 փետրվարի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-315-Ն

 

Նախագիծ

 

Հայաստանի Հանրապետության առարկությունը

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների

պաշտպանության մասին» Կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի

Հանրապետության հայտարարության դեմ

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից 2010 թ. մայիսի 3-ին «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Կոնվենցիայի վավերագրի հանձնման ժամանակ հաստատված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.

Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը՝ հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան՝ ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: