Գլխավոր տեղեկություն
Номер
N 346-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.06.2012-20.06.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.18/21(545) Հոդ.494
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.04.2007
Дата вступления в силу
25.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 346-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաuտանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաuտաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գծապատկերը` համաձայն N 2 հավելվածի.

3) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմի գծապատկերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 23.04.09 N 415-Ն, լրաց. 21.04.11 N 445-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2006 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-230-Ն) ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 13
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 346-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ)
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջներով և շրջանառության կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթղթին ներկայացվող պահանջները և դրա պատրաստման, պահպանման, հաշվառման, բացթողման ու օգտագործման կարգը:

(1-ին կետը լրաց. 21.04.11 N 445-Ն)

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տեխնիկական զննության կայան) և դրանց լիցենզավորումն ու լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնող լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթուղթը համարվում է տեխնիկական զննության կայանների կողմից տրված տեխնիկական զննության կտրոնը (այսուհետ` տեխնիկական զննության կտրոն):

4. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի պատրաստման պատվիրատուն հանդիսանում է նախարարությունը, որը կարգավորում է նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին կտրոններ տալու, հաշվառելու և դրա շրջանառության հետ կապված այլ հարցեր:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Տեխնիկական զննության կտրոնը պատրաստվում է 105x74 մմ չափերով քարտի ձևով:

6. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գույնը կրկնվում է յուրաքանչյուր 6 տարվանից հետո հետևյալ հաջորդականությամբ`

Գույները

Տարիները

Մանուշակագույն

2012

2018

2024

Դեղին

2013

2019

2025

Կապույտ

2014

2020

2026

Կանաչ

2015

2021

2027

Նարնջագույն

2016

2022

2028

Վարդագույն

2017

2023

2029

(6-րդ կետը խմբ. 24.05.12 N 645-Ն)

7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ. տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվ.

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը:

(7-րդ կետը փոփ. 20.03.08 N 256-Ն, խմբ. 23.04.09 N 415-Ն)

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվը, «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման VIN համարը», «Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը` —-- ———-20 թ.» և «Կ.Տ.».

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածություն:

(8-րդ կետը խմբ. 23.04.09 N 415-Ն)

8.1. Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը պարունակում է ՀԴ 003-2000 «Վարչատարածքային միավորների դասակարգիչ» դասակարգչով նախատեսված տվյալ մարզի (Երևան քաղաքի) համապատասխան կոդը և տվյալ մարզում (Երևան քաղաքում)` տեխնիկական զննության գործունեություն իրականացնող կազմակերպության լիցենզիայի համարը` երկնիշ արաբական թվանշաններով:

(8.1 կետը լրաց. 23.04.09 N 415-Ն)

8.2. Տեխնիկական զննության կայանների ծածկագրերը նշված են ցանկում:

(8.2 կետը լրաց. 23.04.09 N 415-Ն)

9. Տեխնիկական զննության կտրոնի վրա տպագրական եղանակով կատարված տեքստերի ու տվյալների գրառումները պետք է լինեն սև գույնի:

10. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները կարող են լրացվել գնդիկավոր կամ թանաքի գրիչով, ֆլոմաստերով, տպագրական մեքենայով կամ ժամանակակից տպիչ այլ սարքերի միջոցով:

Տեխնիկական զննության կտրոնը լրացվում է միայն տեխնիկական զննություն անցկացնելու արդյունքներն արձանագրող փաստաթղթի (արատորոշման քարտի) հիման վրա, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

11. Տրանսպորտային միջոցների հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշվում է տեխնիկական զննության կայանում` տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում` այդ ամսվա հռոմեական թվերով նշված հերթական համարը կպցնելու միջոցով:

12. Տեխնիկական զննության կտրոնը պետք է ունենա հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` ապակու վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով:

13. Նոր ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոնի «Համարանիշը» տողը չի լրացվում: Այն լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառում կատարող պաշտոնատար անձի կողմից, իսկ «Հատուկ նշումներ» տողում լրացվում է տրանսպորտային միջոցի մաքսային մարմինների կողմից տրված տարանցիկ համարանիշը:

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 23.04.09 N 415-Ն)

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունների կողմից` նախարարության պատվերով:

(15-րդ կետը փոփ. 11.03.10 N 231-Ն)

16. Տպագրման ենթակա կտրոնների թիվը սահմանվում է նախարարության կողմից` տարբեր ժամկետներում տեխնիկական զննություն անցնող տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվից ելնելով:

Ճանապարհային ոստիկանությունը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը տրամադրում է մինչև հուլիսի 15-ը:

17. Տեխնիկական զննության կտրոնները և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկները տպագրող կազմակերպությունից ստանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով կտրոնների պահպանման և հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձը:

18. Նախարարության կողմից ստացված կտրոնների պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

19. Նյութական պատասխանատու անձն իրեն հանձնված տեխնիկական զննության կտրոնների համար վարում է առանձին հաշվառում` ըստ կտրոնների համարների` համաձայն կտրոնների ստացման և հատկացման հաշվառման մատյանի N 1 ձևի:

(19-րդ կետը փոփ. 23.04.09 N 415-Ն)

20. Տեխնիկական զննության կայանները կտրոններ և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն N 2 ձևի:

Հայտի հետ ներկայացվում է նաև կտրոնների ձեռքբերման համար վճարված պետական տուրքի գումարը հաստատող փաստաթղթի պատճենը:

21. Ներկայացված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից լիազորված անձի կողմից կտրոնների հատկացման վերաբերյալ հանձնարարական է տրվում հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայության ղեկավարին և կտրոնների պահպանման ու հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձին:

(21-րդ կետը փոփ. 23.04.09 N 415-Ն)

22. Կտրոնների բացթողման հանձնարարականի հիման վրա հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայությունը կատարում է բացթողման ձևակերպումները, այդ թվում` լրացնում է ելքի ապրանքագիր: Ելքի ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող կտրոնների թիվը և համարները` ըստ դրանք ստացող տեխնիկական զննության կայանների:

(22-րդ կետը փոփ. 23.04.09 N 415-Ն)

23. Տեխնիկական զննության կտրոնների պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձը կտրոնները բաց է թողնում տեխնիկական զննության կայաններում դրանց պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի, խմբաքանակի համար պետական տուրքի վճարման անդորրագրի և անձնագրի ներկայացման, ինչպես նաև ելքի ապրանքագրի ու համապատասխան հաշվապահական ձևակերպումների մասին վկայող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

24. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները ենթակա են ոչնչացման (մարման)` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

Մինչև ոչնչացումը չօգտագործված կտրոնների պահպանումն ու հաշվառումը կատարվում է սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված կարգով:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՏՐՈՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձի կողմից վարվում է տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման մատյանը` համաձայն N 3 ձևի:

26. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման և բացթողման համար նյութական պատասխանատու անձ կարող է նշանակվել մասնագետը կամ հսկիչը, որը կտրոնների օրական անհրաժեշտ թիվը բաց է թողնում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողին, որի համար վերջինս ստորագրում է:

27. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողի կողմից վարվում է տեխնիկական զննությունների անցկացման և կտրոնների օգտագործման հաշվառման մատյան` համաձայն N 4 ձևի:

28. Աշխատանքային հերթափոխի ավարտից հետո տեխնիկական զննության կտրոնները լրացնող աշխատողները չօգտագործված կտրոնները վերադարձնում են կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձին, որի վերաբերյալ համապատասխան նշումներ են կատարվում տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման N 3 ձևի մատյանում, որը հաստատվում է երկուսի ստորագրություններով:

29. Արգելվում է տեխնիկական զննության կտրոնների օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

30. Տեխնիկական զննության կայաններում կայանի ղեկավարի հրամանով ստեղծված գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա կտրոնների գույքագրում:

Գույքագրման արդյունքում արձանագրված տեղեկությունները ներառվում են տեխնիկական զննության կայանների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ նախարարություն ներկայացվող հաշվետվության մեջ:

31. Տեխնիկական զննության կայանների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը տեխնիկական զննության կայանում` կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ պարտադիր կատարում է չօգտագործված կտրոնների մնացորդների գույքագրում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից սահմանված կարգով չօգտագործված կտրոնները հանձնվում են կտրոնների պահպանման և հատկացման համար նախարարությունում նշանակված նյութական պատասխանատու անձին:

32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը համապատասխան ընդունման - հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:

(32-րդ կետը խմբ. 23.04.09 N 415-Ն)

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համակարգի ներդրման առաջին տարվա ընթացքում կարող են օգտագործվել ճանապարհային ոստիկանության կողմից տվյալ տարվա համար պատրաստված տեխնիկական զննության կտրոնները` «Պետավտոտեսուչ» տողում նշելով տեխնիկական զննության կայանի ծածկագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

(Հավելվածը փոփ. 20.03.08 N 256-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.04.09 N 415-Ն, փոփ. 11.03.10 N 231-Ն, լրաց. 21.04.11 N 445-Ն, խմբ. 24.05.12 N 645-Ն)

Գծապատկեր

(Գծապատկերն ուժը կորցրել է 23.04.09 N 415-Ն)

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

NN
ը/կ
Մարզերի անվանումները

Տեխնիկական զննության
կայանի ծածկագիրը

1. Երևան քաղաք 01 00
2. Արագածոտնի մարզ 02 00
3. Արարատի մարզ 03 00
4. Արմավիրի մարզ 04 00
5. Գեղարքունիքի մարզ 05 00
6. Լոռու մարզ 06 00
7. Կոտայքի մարզ 07 00
8. Շիրակի մարզ 08 00
9. Սյունիքի մարզ 09 00
10. Վայոց ձորի մարզ 10 00
11. Տավուշի մարզ 11 00

Ձև N 1

Մ Ա Տ Յ Ա Ն

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

NN
ը/կ
Ստացված կտրոնների Բաց թողնված   կտրոնների մնացած
կտրոն-
ների
թիվը
(հատ)  
ստացման
անդորրագրի
թիվը
(հատ)
կտրոնների
համարները
պատասխա-
նատու անձի
ստորագրու-
թյունը
բացթողման
անդորրագրի
թիվը
(հատ)
համարները պատասխա-
նատու անձի
ստորա-
գրությունը
ստացող
անձի
ստորա-
գրությունը  
համարը ամսա-
թիվը
առա-
ջինի
վեր-
ջինի
համարը ամսա-
թիվը
առա-
ջինի
վեր-
ջինի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
1                            
1.                            
2.                            
3.                            
4.                            

(Ձևը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Ձև N 2

Հ Ա Յ Տ

20____ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների  ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Տեխնիկական զննության կայանի անվանումը_________________________________
Գտնվելու վայրը __________________________________________________
Փոստային հասցեն _________________________________________________
Բանկային տվյալները _______________________________________________
Լիցենզիա N __________________   Տալու ամսաթիվը ______________________
Հեռախոսահամարը ___________ Ֆաքսը ____________ Էլ. փոստը _____________

Խնդրում եմ ___________________________________________տարածքում

(տարածաշրջանի անվանումը)

20____ թվականի ընթացքում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական

զննություն անցկացնելու նպատակով մեր կայանին հատկացնել __________________

(թվերով)


(_____________________________) հատ տրանսպորտային միջոցների տեխնիկական

(տառերով)


զննության կտրոն և նույն թվով տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ:
Կտրոնների պահպանման, հաշվառման և օգտագործման սահմանված կարգի պահպանումը երաշխավորում եմ:

 

______________________

______________

_______________________

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(Ձևը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Ձև N 3

Մ Ա Տ Յ Ա Ն

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Տեխնիկական զննության կայանի անվանումը______________________________________

1. Ստացված կտրոնները

NN
ը/կ
Ստացման անդորրագրի Թիվը
(հատ)
Կտրոնների   համարները Պատասխա-
նատու անձի
ստորագրու-
թյունը
Ծանոթագրություն
համարը ամսաթիվը առաջինի վերջինի
1 2 3 4 5 6 7 8
1.              
2.              
3.              

2. Բաց թողած և վերադարձված կտրոնները

NN
ը/կ
Բաց թողած  կտրոնները Վերադարձված  կտրոնները Մնացած
կտրոնների
ընդհանուր
թիվը (հատ)
բացթող-
ման
ամսա-
թիվը
  
թիվը
(հատ)
կտրոնների
համարները
պատասխա-
նատու անձի
ստորա-
գրությունը
ստացող
անձի ստորա-
գրությունը
թիվը
(հատ)
կտրոնների
համարները
պատասխա-
նատու անձի
ստորա-
գրությունը
ստացող
անձի
ստորա-
գրությունը
առա-
ջինի
վեր-
ջինի
առա-
ջինի
վեր-
ջինի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
1.                        
2.                        
3.                        

(Ձևը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Ձև N 4

Մ Ա Տ Յ Ա Ն

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Տեխնիկական զննության կայանի անվանումը ______________________________________
Տեխնիկական զննություն կատարող հսկիչի ազգանունը________________________________

NN
ը/կ
Ամսա-
թիվը
Տրանսպորտային միջոցի Հատկացված
կտրոնի
համարը
Նշում կտրոնը
որպես
կրկնօրինակ
տալու մասին
Չօգտագործված
կտրոնների թիվը*
մակնիշը պետհա-
մարանիշը
թողարկման
տարեթիվը
սեփականատիրոջ
անվանումը
1 2 3 4 5 6 7 8 9
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

* Չօգտագործված կտրոնների քանակը լրացվում է աշխատանքային հերթափոխի ավարտին` վերջին տողում:

(Ձևը լրաց. 21.04.11 N 445-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 15-ի N 346-Ն որոշման

 

Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

 

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԻՄԱՅԻՆ ԿՈՂՄԻ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_1907

 

 

(Հավելվածը լրաց. 23.04.09 N 415-Ն, 21.04.11 N 445-Ն, խմբ. 24.05.12 N 645-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 15-ի N 346-Ն որոշման

 

Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

 

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ
(Վերնագիրը լրաց. 21.04.11 N 445-Ն)

 

* 000001*

Մակնիշը________________ Թողարկման տարեթիվը__________
   
Համարանիշը______________ Թափքը____________________
   
Շարժիչը_________________ Հենասարքը__________________

        
Նույնականացման (VIN) համարը  ________________________________

Գույնը____________________                 

Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը
_____________________________
Հատուկ նշումներ___________________________________________
______________________________________________________
Տալու ամսաթիվը`   ___  ______200   թ.
 

Հսկիչ______________  ______________
                                                                                            «Կ.Տ.»

 

(Հավելվածը լրաց. 23.04.09 N 415-Ն, 21.04.11 N 445-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան