ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2011 թվականի N 1052-Ա
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման մասին» ԱՇԾԲ-10/53 պայմանագրի շրջանակներում լեհական «PWPW S.A.» ընկերության ներկայացրած համակարգի բաղկացուցիչների, հանձնման-ընդունման և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով`
1. Ստեղծել փորձագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 7-ի N 1052-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Քոչարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության |
Գ. Ներսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային |
Կ. Հակոբյան |
- ՀՀ արդարադատության նախարարության |
Ա. Ղուլյան |
- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների |
Ա. Ավետիսյան |
- Համաշխարհային բանկի Քաղաքականության և |
Տ. Պետրոսյան |
- Համաշխարհային բանկի Էլեկտրոնային հասարակության |
(Հավելվածը փոփ. 03.02.12 N 62-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |