Գլխավոր տեղեկություն
Номер
N 733-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.04.2012-12.03.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.03/33(836) Հոդ.773
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2011
Дата вступления в силу
13.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 733-Ն

 

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 919-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման.

2) սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում նոտարի կողմից իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման համար կարող է լրացուցիչ գանձվել սույն որոշմամբ հաստատված սակագների 37-րդուղղ կետով նախատեսված վճարը.

3) նոտարի կողմից իր գրասենյակից դուրս նոտարական գործողություններ կատարելու դեպքում կարող է գանձվել լրացուցիչ վճար` ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով.

4) նոտարի կողմից վավերացված նոտարական փաստաթղթերում թույլ տրված գրավրիպակների, թվաբանական սխալների ուղղումը և արդյունքում նոր նոտարական փաստաթղթերի տրամադրումը համապատասխան նոտարի կողմից կատարվում է անվճար.

5) նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը.

6) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին» N 919-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 733-Ն որոշման

 

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

Նոտարական գործողության տեսակը Նվազագույն աշխատավարձի
նկատմամբ գործակիցը
 
1. Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և
այլն) պայմանագրերը վավերացնելու համար`
   
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5
2) այլ անշարժ գույքի դեպքում 10-15
3) ավտոտնակի դեպքում 6-8

4) անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն (բացառությամբ գյուղատնտեսական
նշանակության հողամասերի)`

   
ա. առաջին հերթի ժառանգների համար 5-7
բ. երկրորդ հերթի ժառանգների համար 7-9
գ. այլ անձանց համար 10-15
դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար

 

1

   

5) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նվիրատվություն կամ նվիրաբերություն

0.5
 
2. Շարժական գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն)
պայմանագրերը վավերացնելու համար`
   
1) ավտոտրանսպորտային միջոցների համար 5-8
2) այլ շարժական գույքի համար 2-5
   
3. Ռենտայի պայմանագրերը վավերացնելու համար 5-7
 

4. Անշարժ գույքի միավորման պայմանագրերը վավերացնելու համար՝

   
1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում 0.5-1
2) այլ անշարժ գույքի դեպքում 10-12
 
5. Անշարժ գույքի բաժանման պայմանագրերը վավերացնելու համար`
1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում 0.5-1
2) այլ անշարժ գույքի դեպքում 10-12
 

6. Անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց
օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

   
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5-1
2) բնակելի տարածության դեպքում՝
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է 5-8
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են 8-10
 
3) ոչ բնակելի նշանակության շենքի կամ շինության դեպքում՝
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է 10-12
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են 12-15
   

7. Շարժական գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց

օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար

4-6
   

8. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը

վավերացնելու համար

8-10
 
9. Գրավի պայմանագրերը վավերացնելու համար՝
   
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5-1
2) շարժական գույքի գրավիուղղ դեպքում 6-9
3) անշարժ գույքի հիփոթեքի դեպքում 10-12
4) իրավունքների գրավի դեպքում 4-6
5) կոշտ գրավի դեպքում 8-10
6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում 6-8
7) գրավի այլ տեսակների դեպքում 3-5
   
10. Երաշխավորության պայմանագրերը վավերացնելու համար 5
   
11. Փոխառության պայմանագրերը վավերացնելու համար 4-6
   

12. Կառուցապատման իրավունքի պայմանագրերը վավերացնելու

 համար

8-10
 

13. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերը

 վավերացնելու համար`

   
1) շարժական գույք 4-6
2) անշարժ գույք 10-12
   
14. Նախնական պայմանագրերը վավերացնելու համար 7-9
   

15. Պայմանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու, 

պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը, պայմանագրերը

վավերացնելու համար

2-8
   

16. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից

օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ  հայտնի

դոնորի միջև պայմանագրերը վավերացնելու համար

20-22
   
17. Խառը պայմանագրերի վավերացման համար 10-15
   
18. Այլ գործարքների վավերացման համար 6-10
 
19. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար`
 
1) առաջին հերթի ժառանգների համար`
ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում 3-5
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 5-8
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 8-15
 
2) երկրորդ հերթի ժառանգների համար`
ա. ժառանգական զանգվածում 1-3 միավոր գույքի դեպքում 5-8
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 8-10
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 10-15
   
3) այլ անձանց համար 10-15
 
20. Լիազորագրեր վավերացնելու համար`
   

1) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման

իրավունքի լիազորագրեր

1-5

2) շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման

(բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների տնօրինման)

իրավունքի լիազորագրեր

0.5-1.5

3) ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման,

 տնօրինման իրավունքի լիազորագրեր

2-3

4) գույքային իրավունքների կառավարման լիազորագրեր

1-3
5) այլ լիազորագրեր 0.5-2
   

21. Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների

 իրականացման համար

10-30
   

22. Փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը

վավերացնելու համար

2-8
 

23. Փաստաթղթերի պատճենները և դրանցից քաղվածքները

վավերացնելու համար՝

   
1) մեկ էջի համար և, 1
2) մեկից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար՝
ա. նոտարական գրասենյակում պատճենահանվելու դեպքում 0.1
բ. այլ դեպքերում 0.5
   

24. Փաստաթղթերի վրա յուրաքանչյուր ստորագրության իսկությունը
վավերացնելու համար

0.5-1
   

25. Թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության
վավերացման համար

0.5
   
26. Կտակի վավերացման համար 2-5
   

27. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո

 գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության

 իրավունքի վկայագիր տալու համար

2-5
   
28. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու համար

2

   

29. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու համար

2

   

30. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու

նույնությունը հաստատելու համար

2
   

31. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելու համար

1
   

32. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները,

հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական անձանց

 կամ կազմակերպություններ փոխանցելու համար

3

   

33. Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու,

պահպանելու, հանձնելու կամ

վերադարձնելու համար

դեպոզիտ գումարի
0.5-1 տոկոսը 
   

34. Փաստաթղթեր ի պահ ընդունելու համար (յուրաքանչյուր օրը)

0.3-0.5
 
35. Ապացույցների ապահովման համար՝
   

1) նոտարական վավերացմամբ փաստաթուղթ կազմելու համար և,

4
2) նոտարի աշխատանքի յուրաքանչուր ժամի համար

6

   

36. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի
արձանագրությունը վավերացնելու համար

5-25
   

37. Անձանց առաջարկությունների հիման վրա և նրանց պահանջով ոչ օրինակելի

գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ

 իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև

 գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված

իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ

 ծառայությունների մատուցման համար` ծառայության մատուցման համար

անհրաժեշտ յուրաքանչյուր ժամի համար

5-10

(Հավելվածը լրաց. 07.03.12 N 408-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան